Հա՞ որ...


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ կողմից առաջիկայում խորհրդարանի քննարկմանը ներկայացվելիք հերթական օրինագիծը աննախադեպ անակնկալ է դառնալու Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների մեծ մասի համար: Գործադիրի առաջարկի համաձայն` քաղաքական ուժերին արգելվելու է դրամ, սննդամթերք ու բարեգործական այլևայլ ծառայություններ մատուցել: Այսուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ հատկապես նախընտրական շրջանում բարյացակամության կտրուկ աճ արձանագրող կուսակցութ յունները կառավարության նշված առաջարկի ընդունմանը հնարավորության սահմաններում կոշտ դիմադրություն ցուցաբերեն: Սա այն դեպքն է, երբ բոլոր ընտրվողների (՞) շահերն են համընկնում: Ընդ որում, այս օրինագիծը հեռակա կարգով կդատապարտեն նաև արտախորհրդարանական կուսակցություններից շատերը: Ի վերջո, ցանկացած պարագայում վերջիններիս համար նման օրենքի չգոյությունն ավելի նախընտրելի է, քան դրա շրջանցման եղանակների մոգոնումը, ծածուկ, թաքուն ու երբեմն էլ զգուշավորությամբ գործելը: Որքան էլ ցավալի լինի, այդուհանդերձ մինչև հիմա և ցանկացած ընտրության պարագայում ընտրակաշառքն ու մատուցվող «բարեգործական» ծառայությունների տեսքով կազմակերպվող աճպարարությունը ընտրազանգվածին ուղղորդող զորեղագույն միջոցներից են: Եթե մինչև մայիսի 31-ը կառավարության ներկայացրած օրինագիծն ինչ-որ հրաշքով խորհրդարանի հավանությանն արժանանա, միևնույն է, այն քաղաքապետի ընտրութ յունների վրա չի կարող տարածվել: Թեպետ սա այն դեպքն է, երբ նման օրինագիծ վաղուց կարելի էր ներկայացնել, քանի որ եթե նույնիսկ այն օրենքի ուժ ստանալուց հետո մասնակիորեն գործի, միևնույն է, կարևոր քայլ կլինի նմանատիպ գործելաոճով աստիճանաբար կրոնական աղանդներին նմանվող քաղաքական կուսակցություններին կարգի հրավիրելու գործում: ԱՍՎԱԾԸ բոլորովին էլ առաջիկա ընտրությունների հետ չկապելով և մայրաքաղաքային քվեարկությանը տրվելիք գնահատականները քարոզչության ավարտին թողնելով` արձանագրենք, որ առաջիկայում կանոնակարգվել նախատեսող տարբերակներով ընտրողներին սիրաշահելու երևույթը մեզանում աստիճանաբար վեր էր ածվում քարոզչության շարժիչ ուԺի: Եվ այս առևտրային «հիմնադրույթն» առայժմ իր հաստատուն տեղն է զբաղեցնում քարոզարշավի ու ընտրությունների նախապատրաստվող կուսակցությունների առաջնորդների մտածելակերպում: Հարցի լրջությունն իհարկե չի նպաստի, որպեսզի կառավարության առաջարկն, իբրև վաղուց հասունացած և լիարժեքորեն ընդունելի ճշմարտություն, սիրով ու հանդուրժողականությամբ ընդունվի: ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ժամանակին երբ առաջ եկավ ընտրատեղամասերում խախտումներ կատարողներին քրեորեն պատժելու խնդիրը, առանձին քաղաքական ուժերի կողմից այն լռելյայն, բայց դժգոհությամբ ընդունվեց: Այսօր, սակայն, ժամանակն է արձանագրելու, որ վերջին մեկ-երկու ընտրություններում արդեն բացառիկ դեպքերում են տեղամասային հանձնաժողովներում ընտրական օրենսգրքի պահանջները շրջանցում և զերծարարությունների դիմում: Միևնույն է, հույսը ոստիկանության ներկայացուցիչների հետ կապել չէր կարելի: Նրանք ամենաանտարբերներն են: Իսկ տպավորությունն այնպիսին է, թե քվեարկության օրվա համար վերջիններիս հանձնարարվում է տեղամասերում միայն ֆիզիկական ներկայություն ապահովել և աչքից ու աղմուկից հեռու մի սենյակում ննջել` մինչև հերթական ընդմիջման ժամ: Այնպես որ, եթե օրենքի կայացմամբ ընդհանրապես հարցը լուծվի, ապա ընտրողների տրամադրությունների վրա ներազդելու որևէ նոր միջոց թերևս հայրենի քաղաքական ուժերը դժվարանան առաջ քաշել: Որքան էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, թե` «բոլոր ճանապարհները տանում են դեպի Ազգային ժողով», այնուհանդերձ քչերը կփորձեն պնդել, թե ազգընտիրներն իրենց առաքելությանը վերաբերվում են այն լրջությամբ ու պատասխանատվությամբ, ինչն իր պաշտոնավարման առաջին իսկ օրից պահանջում է խորհրդարանի ղեկավարը£ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի կոչերը` բարձրացնել խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունը, այդպես էլ մնում են անարձագանք£ Նորամուծության շնորհիվ տեսախցիկները այսուհետ քառօրյա նիստերի աշխատանքներին հետևում են սրահներում տեղադրված հեռուստաէկրաններից, ինչն է°լ ավելի է թուլացնում երեսփոխան ների զգոնությունը£ Փոխարենը ակտիվություն են ցուցաբերում` քվեարկության կոճակները աննպատակ սեղմելիս£ Այլևս ոչ մեկի զարմանքը չի հարուցում, որ նիստն սկսվելուց մեկ ժամ անց, գրանցվածներից (վատագույն դեպքում` 66¬ից ոչ պակաս) դահլիճում մնում են հատ ու կենտ պատգամավորներ. հիմնականում նրանք, ովքեր անմիջական առնչություն ունեն տվյալ օրինագծի քննարկման հետ£ Մի խոսքով` ծանոթ պատկերներ ու հայ խորհրդարանականին բնորոշ դարձած պահվածք£ Այդուհանդերձ, այս քառօրյան էականորեն կտարբերվի մյուսներից£ ՀՅ Դաշնակցությունը դադարեցրեց իր գործունեությունը կոալիցիայի կազմում` հրաժարվելով քաղաքական հուշագրի արդյունքում ստացած նախարարական պորտֆելներից£ Ինչպե՞ս են վերաբերվում գործընկերները ՀՅԴ -ի` կոալիցիայից դուրս գալու որոշմանը և քաղաքական պաշտոններից հրաժարվելու փաստին. Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀՀԿ խմբակցության ղեկավար - Կարծում եմ քաղաքականության մեջ կորուստ բառը շատ սխալ է£ Իհարկե, մենք համատեղ աշխատել ենք, և այլ դաշտում էլ խնդիրներ կլինեն, որոնց շուրջ կարելի է համագործակցել£ Չհամաձայնվելով շատ խնդիրներում, մենք կոռեկտ ենք վերաբերվում մեր գործընկերների տեսակետին£ Ըստ երևույթին, ՀՅԴ ¬ն ունի մտահոգություն և այդ կերպ փորձում է լուծումներ գտնել£ Այս դեպքում դա վերաբերում է հայ¬թուրքական հարաբերություններին նրա մոտեցմանը£ Կարծում եմ Դաշնակցության` կոալիցիայից դուրս գալով երկրում կձևավորվի կառուցողական ընդդիմություն, որի հետ հնարավոր կլինի բանավիճել և ավելի կոնկրետ որոշում ներ կայացնել£ Չեմ կարծում, թե կոալիցիայի թուլանալու խնդիր կառաջանա, ընդհակառակը` քաղաքական դաշտն ավելի կհզորանա£ Առաջիկա ընտրություններից հետո հնարավոր կլինի ձևավորել մեր երկրին անհրաժեշտ քաղաքական ընդդիմություն£ Իսկ ընդհանուր առմամբ` պետության համար կարևոր է ունենալ և° ուժեղ իշխանություն, և° կառուցողական ընդդիմություն: Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԲՀԿ ղեկավար - Դաշնակցությունն ունի սկզբունք, և այդ սկզբունքով էլ իր քայլը կատարել է£ Եթե որևէ նախապայման լինի, նույնը նաև «Բարգավաճ Հայաստանը» կանի£ Այս պահին դրա հիմքերը չկան, և երկրի Նախագահը բազմիցս ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների են£ Կոալիցիայից դուրս գալ-չգալը չի նշանակում, որ մենք բոլորս միանշանակ նույն հարցերին միանման ենք վերաբերվում£ Եթե այսօր խնդիր է առաջացել Թուրքիայի ճանապարհի բացման կապակցությամբ, մենք ազգովի պետք է որոշում կայացնենք` հօգուտ մեր երկրի ու ժողովրդի£ Եթե մեր սկզբունքներին հակառակ քայլեր կատարվեց, ևս դուրս կգանք, բայց այսօր մեր Նախագահն ամեն ինչ անում է, որ երկրի համար լավ լինի£ Կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի դուրս գալուց կոալիցիան թուլանում է£ Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Ժառանգություն» կուսակցության ղեկավար - ՀՅԴ ¬ի քայլն ուշացած էր, բայց սկզբունքային£ Ընդդիմություն է գալիս, բարով գա£ «Ժառանգության» համագործակցությունը ՀՅԴ¬ի հետ հնարավոր եմ համարում£ Չի բացառվում, որ մենք գտնենք համագործակցության էական բանաձև£ Կրկնում եմ, որ սա ջրբաժան է Հայաստանի համար և նժարի վրա դրված է ոչ թե Եղեռնի անվանակոչման ճշգրտումը, այլ մեր երկրի ազգային պետականության ապագան£ Մենք հաղթել ենք, հաղթել է մեր պետականությունը£ Մենք ազգովի պետք է կարողանանք շատ շտապ և շրջահայացորեն ուղղել մեր ճանապարհը£ Իշխան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՕԵԿ խմբակցության անդամ - ՀՅԴ ¬ի կոալիցիայից դուրս գալուն մենք հարգանքով ենք վերաբերվում£ Մեկ դար և ավելի կենսագրություն ունեցող կուսակցությունը ունի իր գաղափարախոսությունը և տարբեր հարցերի նկատմամբ իր մոտեցումները£ Կարծում եմ` որակական առումով կոալիցիան ինչ¬որ չափով կտուժի, սակայն քաղաքական առումով կորուստներ չի ունենա£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ