Դանակներով կանայք


Մինչ Թբիլիսիի փողոցներում խտանում են հանրահավաքավորների շարքերը, նրանց դեմ պայքարի անհեթեթ սցենարներ են իրականացվում, որոնք է°լ ավելի են խաթարում երկրի թիվ 1 իշխանավորի հեղինակությունը: Դիցուք. անցած շաբաթավերջին 20 տղամարդկանց ուղեկցությամբ դանակներով զինված կանայք հարձակվել են վրաններում գիշերող ակտիվիստների վրա` բզկտելով վրաններն ու դրանց բնակիչների ունեցվածքը: Իրենց այդ ցասումը կանայք բացատրել են` թե վրանները խանգարում են իրենց մեքենաների երթևեկին: Պահպանողական կուսակցության ղեկավար Կախա Կուկավան, սակայն, իր ասուլիսում հայտարարել է, թե բոլորն էլ հրաշալիորեն հասկանում են, որ այդ մարդկանց զայրացնում են ոչ թե փակված ճանապարհները, այլ` Սահակաշվիլու վարչախումբը: