Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր


Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով անմար կրակին` մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Հոծ բազմության շարքերում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը և զինծառայողներ: ԳԴՀ ԶՈՒ փորձագետները Հայաստանում Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության փորձագետ Հ. Մելշայմերի այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել ՀՀ ՊՆ փորձագետներին ՀՀ զինված ուժերում քաղաքացիական ծառայության ներդրման գործընթացի վերաբերյալ: Երկօրյա սեմինարների արդյունքում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները հանգամանորեն ծանոթացան Գերմանիայի զինված ուժերի կառուցվածքին և բանակային քաղծառայող ների գործառույթներին: Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչը, ինչպես նաև Հայաստանում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բ. Պաուլոսը հանդիպումներ ունեցան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, գնդապետ Դ. Տոնոյանի հետ: Հանդիպումների ընթացքում ամփոփվեցին հանդիպումների արդյունքները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագայում նման միջոցառումները շարունակելու վերաբերյալ, քանի որ դրանք նպաստում են ՀՀ զինված ուժերում պաշտպանական բարեփոխումների իրականացմանը: