Բնակարանամուտի արարողություն


Ապրիլի 22-ին Երևանի Գ. Հասրաթյան 25/4 հասցեում տեղի ունեցավ նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ: Հանդիսավոր միջոցառման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 32 զինծառայողների հանձնեց ծառայողական բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Շնորհավորելով բնակարանամուտ տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին, Սեյրան Օհանյանը մաղթեց նրանց ծառայողական ու անձնական բազում հաջողություններ, նոր հարկի ներքո ընտանեկան երջանկություն ու ջերմություն: Շենքի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջեց բնակարաններում, ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին: Նորակառույց շինությունը բաղկացած է 10 մեկ սենյականոց, 6 երկու և 16 երեք սենյականոց բնակարաններից, որոնք համապատասխանում են արդի չափանիշներին և ունեն կոմունալ բոլոր հարմարությունները: