ՄԱՅՐՍ


Մայրս սրտիս արևն է Ու հոգուս քրքիջը խենթ, Մայրս ամենից վեր է, Աստղերից պայծառ ու ջինջ: Աչքերիս լույսն է անշեջ, Այտերիս` ժպիտը վառ Ու տխրությանս անտես Սպեղանի° է, նշտա¯ր: Մա°յր իմ, քեզ եմ նվիրում Ծաղիկները աշխարհի, Դու հոգատա°ր, դու բարի¯, Մա°յր իմ քնքուշ, սիրելի: ԻՄ ՍԵՐ Դու հարազատ, բայց և հեռու, Դու իրական, բայց և ցնորք, Դու արշալույսն ես իմ հոգու, Ու սիրտս միշտ քե°զ է հլու: Դու լո¯ւռ թախիծ ու տխրություն, Դու իմ հոգու անէություն, Դու մտքերիս լուռ խենթություն Ու հարազատ իմ խնդությո°ւն: *** Ինչպես կաթիլն անձրևի, Ինչպես կայծակն ամպրոպի, Ինչպես քամի ցրտաշունչ, Դարձա թանձր մեգ, մշուշ: Եվ մշուշոտ իմ հոգում Քեզ պահեցի ես այնքան, Մինչև անցնի, հեռանա Մութ ամպերի այդ շղթան: *** Աչքերս նորից քեզ են որոնում, Ու սիրտս նորից խենթ զարկ է տալիս, Ճանապարհները հեռու են տանում, Ամենուր քե°զ եմ փնտրում, սիրելի¯ս: Հեռու ես հիմա, գուցեև` շատ մոտ, Անցնում ես գուցե իմ կողքով լռին, Օտար ենք, սակայն, իրար անծանոթ, Որտե՞ղ քեզ փնտրեմ, ասա°, իմ անգի°ն: Գուցե և հիմա ուրիշի կողքին, Ուրիշի գրկում սերն ես քո գտել, Իսկ ես` մոլորված, թախծով վշտալի, Հասկանում եմ, որ շա¯տ եմ ուշացել:

Նարինե ԲԱԲՈՒՋՅԱՆ