ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ


Որքան էլ ընդդիմությունը պնդում է արտահերթ ընտրությունների անցկացման և գործող խորհրդարանի լուծարման մասին, այնուհանդերձ, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, հայաստանյան իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել` ամեն կերպ պահպանել կայունությունը երկրում և արտահերթ ընտրությունների առիթներ չստեղծել: Այս մասին օրերս հայտարարեցին նաև մի խումբ հանրապետական պատգամավորներ, որոնց գնահատականներով` Հայաստանում ներքաղաքական կյանքը կայուն վիճակում է, առկա գործընթացները բնականոն են և օրինաչափ, հետևաբար նախադրյալները բացակայում են: Միաժամանակ, ինչպես հաղորդեցին մեր աղբյուրները, նման հայտարարություններով, ինչպես նաև այսուհետ արտագաղթի թեման շահարկելով, ընդդիմությունը կամենում է իշխանություններից նոր զիջումներ կորզել, որոնցից մեկն էլ մարտի 1-ի գործով բոլոր ազատազրկվածների ազատ արձակումն է: