ՉԹՕ¬ներ` Սոչիում


Ասում են` «թռչող ափսեները» Ռուսաստանի հարավում իրենց զգում են` ինչպես տանը: Տեղաբնակներն ապշել են երկնքում անբացատրելի բռնկումներով: Ընդ որում` այս անգամ երկնային կրակները նկարահանվել են տեսախցիկով: - Այդ լապտերների ուրվագծերը նման էին թռչող ափսեների: Ինչ էլ որ լինեին, դրանք բավական խոշոր էին,¬ պատմել է ականատես Սերգեյ Կոլպիկովը: Կոլպիկովները հասցրել են լուսանկարել այդ կրակները և մեկ գիշերում համարյա հերոսներ են դարձել: ՉԹՕ¬ները (չբացահայտված թռչող օբյեկտներ) պատկերող կադրերն իսկույն ցուցադրվել են տեղական հեռուստատեսությամբ և տեղադրվել են ինտերնետում: - Երբ մեր կայքում տեղադրեցինք տեսաժապավենը, մարդիկ սկսեցին այն արտատպել, և մենք խմբագրությունում 5 արձագանք ստացանք նրանցից, ովքեր նույնպես տեսել էին տենց այդ նույն ՉԹՕ¬ները:, ասել է TBK հեռուստաալիքի թղթակից Ալեքսանդր Կուլիկը: Ուֆոլոգները հավաստել են, որ Ռուսաստանի հարավային այդ շրջանը նման է Նյու¬Մեքսիկոյի նահանգի Ռոզուէլային, որ այլմոլորակային եկվորների սիրելի վայրն է: Արտառոց որոշ երևույթներ, թերևս, կարելի է բացատրելիդ արձնել. բայց` ոչ բոլորը: - Կրասնոդարի երկրամասում իսկապես հաճախակի են այլմոլորակային ակտիվության դեպքերը: Այնպիսի վայրում, ինչպիսին Սոչին է, մեծ է նաև անսովոր երևույթներ նկատելու հավանականությունը,¬ ասել է Վադիմ Չեռնոբրովը: Լրատվամիջոցներից մեկն էլ հռետորական հարցադրում է կատարել` - Գուցե նրանք (տիեզերական հյուրերը-խմբ.) որոշել են ուսումնասիրե՞լ օլիմպիական խաղերի անցկացման վայրը: Կամ գուցե այդ տեղը սրտամո՞տ է նրանց…