Գրքեր` ալկոհոլի փոխարեն
Այն էլ` գիշերային ակումբներում Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու սինոդական բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինը բավական ինքնատիպ նկատառումներ է ներկայացրել, որոնք առաջին հայացքից նույնիսկ ժամանակավրեպ էլ չեն, այլ պարզապես անընկալելի: Եվ այդ առաջարկները, նույնիսկ միջազգային հեգնանքի են արժանացել: Օրինակ, ամերիկյան New Yorker¬ը բավական ընդարձակ անդրադարձ է կատարել հոգևորականի առաջարկներն, ի դեպ` կուռ տրամաբանական բացասումներով: Դիցուք. - Պայմանական հագուստով կամ ծաղրածուի նման շպարված կինը հաստա´տ կյանքի ուղեկից տղամարդ չի գտնի` գոնե խելքի նշույլ ու ինքնահարգանք ունեցող: Նա (կինը-խմբ.) կարող է ոչ միայն կովկասցիներին գրգռել, այլև ռուսներին: Եթե դրա հետ մեկտեղ նա նաև հարբած է, ավելի կգրգռի: Եթե դրանով հանդերձ նա մարդկանց առնչությունների հրավիրում, իսկ հետո զարմանում է, որ այդ կապն ավարտվում է բռնաբարությամբ` նա ճիշտ չէ,¬ ասել է հայր Վսեվոլոդը: Նրա կարծիքով` կանայք քաղաքի փողոցները շփոթում են ստրիպտիզ ակումբների հետ: Չապլինը, չգիտես ինչու` վստահ է, որ նույն ռուսները հաճույքով հավանության կարժանացնեն գիշերային ակումբները գրադարանների վերածելու իր նախաձեռնությունը: Այստեղ օղու փոխարեն թեյ ու գրքեր կմատուցեն ողջ գիշեր` դառնալով «հոգևոր գիշերակումբներ», որտեղ երիտասարդուըյունը «լուրջ քննարկուների, ընթերցելու և 1 բաժակ թեյի շուրջ հանդարտ զրուցելու» հնարավորություն կունենա: Բայց թե ինչո՞ւ գիշերը` հոգևորականը չի բացատրում: