94-ամյա արտիստուհին որոշել է մայրանալ


Խոսքը հոլիվուդյան աստղ Ժա Ժա Գաբորի մասին է: Նրա 67-ամյա ամուսինը` արքայազն Ֆրեդերիկ ֆոն Անխալտը, որոշել է իրականացնել կնոջ երազանքը և արդեն այսպես կոչված` շինծու մայրացու է փնտրում: CNN¬ին տված հարցազրույցում Ժա Ժայի 9¬րդ ամուսինը խոստովանել է. - Ես միշտ ցանկացել եմ երեխա ունենալ, բայց դա ոչ մի կերպ մեզ չի հաջողվել: Բայց ահա նրա երազանքը վերջապես կիրականանա: Նրբանկատ ամուսինը չի թաքցրել նաև, որ այդ կերպ ինքն ուզում է հուսահատությունից զերծ պահել կնոջը, ում ոտքն անդամահատել են անցյալ տարի: - Ես այնքան հուզվում եմ: Միայն թե Ժա Ժան ապրի մինչ այն պահը, երբ փոքրիկը կծնվի: Ես ուզում եմ տեսնել, թե նա ինչպես է սեղմելու մեր փոքրիկ երեխայի թաթիկը,¬ պատմել է ապագա հայրիկը, ում հաշվարկներով` երեխան տարեց զույգի համար կարժենա 100 հազար դոլար: Բժիշկները կասկածամտորեն են վերաբերվում 94-ամյա արտիստուտու մայրանալուն: Մամուլում էլ կարծիքներ են հնչել, թե դա ընդամենը հերթական PR է` Գաբորի կյանքի մայրամուտին: Իր ընկերուհու` Էլիզաբեթ Թեյլորի մահվան լուրը առնելով, Ժա Ժան վատացել է ու տեղափոխվել հիվանդանոց: Նա ասել է, որ Թեյլորից հետո ինքն է մեռնելու: Ի դեպ, Գաբորն իր նախկին ամուսնություններից 60 տարեկան մի դուստր ունի, ում երբևէ նա չի սիրել: Ինչպես ինքն է պատմել` աղջիկը ծնվել է բռնի կենակցության արդյունքում, որին իրեն մղել է 2¬րդ ամուսինը` Կոնրադ Հիլթոնը: Ֆոն Անխալտը, ում իսկական անունն է Հանս Ռոբերտ Լիխտենբերգմ, բարձրաշխարհիկ շրջանակներում ճանաչված է դարձել մինչև Գաբորի հետ ամուսնանալը: 1980 թ. Ֆրեդերիկը ծանոթացել էր գերմանացի արքայադուստր Մարիա Ավգուստա ֆոն Անխալտի հետ և ներկայանալով որպես նրա հանգուցյալ որդու ընկեր, առաջարկել էր որդեգրել իրեն: