Մարդ, ում մասին արժե պատմել
Ընդամենը մեկուկես տարի է, ինչ մասնագիտությամբ ինժեներ, երևանցի Աշոտ Բորիսի Զամանյանը տնօրինում է Նոր¬Նորք համայնքի Մոլդովական փողոցի 70/1 շենքի առաջին երկու հարկերում գործող Տարածքային կառավարման նախարարության և Միգրացիայի ու փախստականների գծով վարչությանն առընթեր` ՀՀ¬ի Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ¬ը: Կացարանում ժամանակավորապես բնակություն են հաստատում աշխարհի տարբեր «թեժ» անկյուններից տուժած կամ այլ հանգամանքների բերումով այստեղ եկած մարդիկ: Ներկայումս այնտեղ խաղաղ հարևանությամբ ապրում են Իսպանիայից, Կուբայից, Տիբեթից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, հարևան Վրաստանից, Նիգերիայից և այլ երկրներից եկածներ: Նրանց համար, թերևս, դժվար է միմյանց հետ հարաբերվել` լեզվի չիմացության պատճառով: Եվ տարաբնույթ այլ բարդությունների (հիմականում` կենցաղային) այդ դժվարությունը զգում է նաև տնօրեն Աշոտ Զամանյանը: Սակայն նա շարունակում է աշխատել` միշտ սիրալիր ու պատրաստակամ: Ընկ. Աշոտի (հաճախ այդպես են դիմում նրան) ջանքերի շնորհիվ բարեկարգվել է այդ մասնաշենքի ջրամատակարարման համակարգը, որը տարիներ շարունակ լուրջ վտանգ էր շենքի համար: Կարգ ու կանոնի է բերվել նշված հարկերի սանիտարահիգիենիկ վիճակը: Շենքի ներքին ու արտաքին բարեկարգ տեսքը ևս Աշոտի կազմակերպչական ձեռագիրն է: Կուզենայի հատկապես խոսել շենքին հարակից աղբակույտերով բեռնավորված մացառուտի մասին: Պետք էր կույլ լինել` չնկատելու համար, թե դեռ անցյալ տարվա աշնանից սկսած` Ա. Զամանյանը որքան եռանդ ներդրեց, որպեսզի այդ տարտարոսային աղբակույտը վերացվի ու վերածվի գողտրիկ դրախտային այգեմասի, ուր արդեն վեր են խոյանում նորատունկ ծառերը: Աշոտ Զամանյանի նախաձեռնությամբ ու նրա անձնական օրինակին հետևելով` հողը խնամքով մշակում, ծառն ու թուփը սիրով խնամում, տարածքի բարեկարգման աշխատանքներին մասնակցում են այս հասցեում բնակություն հաստատած թե´ Ադրբեջանից բռնագաղթածները, թե´ իսպանացին ու վրացին, թե´ նիգերիացի սևամորթը և մյուսները: Բարեգործությունը… Սա չէ՞ արդյոք իսկական մարդու կյանքն ու իմաստը: Երանի այստեղ ու այլուր շատերը Ձեզ նմանվեին, ընկեր Աշոտ: