ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենների անչափահաս զավակների մասին շատ քիչ բան է հայտնի: Սակայն վերջերս «Ֆորբս» հանդեսը բացահայտել է այնպիսի փաստեր, որոնք շարքային ռուսների մոտ շոկային վիճակ են արձանագրել: 2000 թ. օդային աղետի ժամանակ զոհված և «Ալյանս գրուպ» կոնցեռնի հիմնադիր Զիա Բաժաևի 15-ամյա տղան` Դենի Բաժաևը, «Ֆորբսի» ամենապատանի մասնակիցն է: Նրա ունեցվածքը կազմում է 900 միլիոն ԱՄՆ դոլար: Նա իսկական վունդերկինդ է համարվում, ով կարողանում է հիշել բազմաթիվ թվեր, մտքում կատարել բարդագույն թվաբանական գործողություններ: Նա այժմ Մոսկվայի Տնտեսագիտական դպրոցի լավագույն շախմատիստներից մեկն է: Բայց նա նաև լավ ֆուտբոլիստ է, ով խաղում է 2,3 մլրդ հարստություն ունեցող Ալեքսանդր Մամուտի, 1,6 մլրդ կարողություն ունեցող Դավիդ Դավիդովիչի որդիների հետ: Կրտսեր Դավիդովիչի որդու ընկերը Ժենյա Մոշկովիչն է` 1,6 մլրդ դոլար կարողություն ունեցող Վադիմ Մոշկովիչի որդին: Այժմ նա սովորում է Անգլիայում և ապրում մի բնակարանում, որի համար հայրն ամսական վճարում է 35 հազար եվրո: Ուշագրավն այն է, որ բոլոր միլիարդատերերի երեխաները շատ լավ են սովորում, նրանք համարվում են առաջադեմ աշակերտներ և ուսանողներ, իսկ Ռոման Աբրամովիչի 16-ամյա որդին արդեն իսկ մուտք է գործել գործարար աշխարհ և վերջերս 35 միլիոն եվրոյի գործարք կնքել: