ՀՆԴԻԿՆԵՐԸ ԿԱՏՈՒՆԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ


Նյու Դելիի ազգային համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ հնդիկների 93,5 տոկոսը չի սիրում կատուներին և կատվազգի մյուս կենդանիներին: Կատուները, ըստ հնդիկների, բոլորից շատ վարակիչ հիվանդություններ տարածողներն են, նրանք վնաս են հասցնում նաև շրջակա միջավայրին: Այս եզրակացությանը հնդիկները եկել են այն բանից հետո, երբ մոտ 1000 կատու մեկ տարի առաջ հարձակվել էր Բոմբեյի աղքատ թաղամասերից մեկի վրա և ոչնչացրել բնակիչների սննդի պաշարները: Տեղեկանալով հնդիկների այս դիրքորոշմանը և բացատրություններին, Շանհայի համալսարանի գիտնականները հայտարարել են, թե Հնդկաստանում լուրջ խնդիրներ կան բնական գիտությունների ասպարեզում…