ՏԱՏԻԿՆ ՈՒ ՊԱՊԻԿԸ ՆՈՐԻՑ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԵՆ


Իտալացի Ջովանի Սկորպին և ֆրանսուհի Ռոզ-Մարի Սեդարը, որոնք այժմ 91 և 89 տարեկան են, բաժանվել էին 41 տարի առաջ` ամեն մեկը ստեղծելով իր նոր ընտանիքը: Ջովանին առաջին ամուսնությունից ունի մեկ աղջիկ, երկրորդ ամուսնությունից` երկու տղա, իսկ Ռոզ-Մարին երկրորդ ամուսնությունից ունի երեք աղջիկ: Ութ տարի առաջ մահացել է Ջովանիի երկրորդ կինը, երկու տարի առաջ` Ռոզ-Մարիի երկրորդ ամուսինը: Նախկին ամուսինները պատահաբար հանդիպել են Ռոզ-Մարիի երրորդ դստեր` Կարին Հյութսոնի փաստաբանական գրասենյակում, ուր ծերունիներից ամեն մեկը եկել էր` կարգավորելու ժառանգության խնդիրները: Գրասենյակից դուրս գալով` Ջովանին նախկին կնոջը հրավիրել է գարեջուր խմելու: Այսպես նրանց մեջ նորից բորբոքվել է նախկին սերը: Մարտի 26-ին Հռոմից ոչ հեռու գտնվող գյուղական մի եկեղեցում նրանք վերագրանցել են իրենց ամուսնությունը և մեկնել ամուսնական ճամփորդության: