ԳՈՒՐՉԵՆԿՈՅԻ ԴՈՒՍՏՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ


Լյուդմիլա Գուրչենկոյի դուստրը` Մարիա Կորոլյովան, վերջերս վարձել է նշանավոր փաստաբան Շոթա Գորգաձեին` հանգուցյալ մոր ունեցվածքին տեր կանգնելու համար: Օրենքով նա կարող է հավակնել դերասանուհու ունեցվածքի միայն 25 տոկոսին: Գուրչենկոյի ամուսինը` դերասան Սերգեյ Սենինը, ի սկզբանե վատ էր տրամադրված Մարիայի հանդեպ, ով միշտ էլ ձգտել է տեր կանգնել մոր ունեցվածքին, մինչդեռ դերասանուհին նախընտրել էր ժառանգորդ ճանաչել իր թոռնուհուն` դստերը զրկելով ունեցվածքից: Այժմ փաստաբանը համոզված է, որ սպասվում են աղմկոտ դատավարություններ, սակայն արդարությունն անպայմանորեն կհաղթանակի, և դերասանուհու դուստրը կստանա իր բաժինը, որը կազմում է մոտավորապես 1 միլիոն դոլար: Իր հերթին` պատրաստվում է Մարիայի դեմ դատական հայց ներկայացնել նրա դուստրը, ով չի ուզում զրկվել տատրիկի ժառանգությունից: Համաձայն Ռուսաստանում գործող օրենքների, դերասանուհու ամուսինը կստանա ունեցվածքի 50 տոկոսը, իսկ սա նշանակում է, որ թոռնուհուն բաժին կհասնի ընդամենը 1 միլիոն դոլար` տատիկի կտակած 4 միլիոնի փոխարեն: