14-ամյա

սեքս-դիպլոմակիրները 


 

Սկզբում ծնողները, հետո նաև այս մասին լսող բոլորը զարմացան. Լյութերական եկեղեցում մանկական ճամբարում 14 տարեկան դեռահասներին «սեքս-դիպլոմներ» են հատկացրել (հաղորդել է IndeΘendent-ը):

Ցնցող այդ դեպքը կատարվել է շվեդական Ռոնեբի քաղաքում: Դեռահասներն ուսումնասիրել են «Սեր և սեռազգացություն» դասընթացը և հավաստագիր են ստացել առ այն, որ նրանք «բավականաչափ որակավորված են սեքսի համար»:

Տեղի բողոքական քահանա Մաթս-Օլա Նիլենը պարզաբանել է, որ դասընթացի կազմակերպիչը հավաստիացրել էր, թե ինքը Շվեդիայի սեքսուալ դաստիարակության ընկերակցությունից է: Հետո պարզվել է, որ այդ մարդը վաղո˜ւց այնտեղ չի աշխատում:

Աղմուկը թեժացել է, երբ ծնողները բողոքել են, որ իրենց երեխաները չափազանց փոքր են սեքսի համար:

Ծնողների բողոքն, իհարկե, անհիմն չէ, բայց Շվեդիայում «համաձայնելու տարիքը» (երբ մարդիկ ինտիմ հարաբերությունների իրավունք ունեն) 15 տարեկանից է: