Ծերացած «թիթեռնիկները» որոշել են թոշակի գնալ 


 

Ամստերդամցի 70-ամյա երկվորյակ քույրեր Լուիզա և Մարտինա Ֆոքենսները որոշել են հեռանալ «կարմիր լապտերների» շրջանից, որտեղ երկուսն իրար հետ «աշխատել» են ավելի քան 100 տարի: Նրանք սպասարկել են ավելի քան 355 հազար տղամարդու (գրել է The Sun-ը):

Չորս երեխաների մայր Լուիզան բացատրել է, որ աշխարհի ամենահին մասնագիտությամբ այլևս աշխատել չի կարող, որովհետև խորացող հոդաբորբը շատ ցավոտ է: Երեք երեխաների մայր Մարտինան էլ խոստովանել է, որ արդեն դժվարանում է իրեն վճարող տղամարդ գտնել. նախկին մշտական տղամարդկանցից իրեն նախընտրում է միայն մեկը, ով ամեն շաբաթ այցելում է իրեն.

- Նրան մերժել ես չեմ կարող: Նա այնքան վաղուց է ինձ մոտ գալիս` ասես կիրակի օրերը եկեղեցի գնա,- Մարտինայի խոսքերը մեջբերել է Vesti.ru-ն:

Քույրերը պատրաստվում են ապրել թոշակով, որը մեծ չէ, բայց կբավի: Նրանք մտածում են եկամուտ ստանալ նաև իրենց հուշագրություններից և փաստագրական ֆիլմեր հեղինակելով:

Այս կանանց հաճախ կարելի էր տեսնել միանման կարմիր զգեստներով: Պոռնկությամբ նրանք սկսել են զբաղվել 20 տարեկանից. ընտանեկան վիճակից մղված որոշել են ապրուստ վաստակել սեփական մարմիններով:

Քույրերն արդեն հրատարակել են իրենց հուշերի գիրքը և դարձել են փաստագրական` «Հանդիպում Ֆոքենս քույրերի հետ» կինոնկարի հերոսուհիները:

Նվիրված «աշխատողներ» են չէ՞. նույնիսկ հուշամատյան են գրել, փաստագրական ֆիլմի սյուժե: Ուրեմն` մարմնից բացի նաև իրենց միտքն են աշխատեցրել: