«Բու»-երը` հարուստ, «արտույտները»` պաշտոնյա 


 

Իսպանացի հետազոտողները փորձել են ճշտել «Շուտ արթնացողը գտնում է» հինավուրց ասույթի իրավացիությունը և համոզվել են, որ ժամանակակից աշխարհում դա այնքան էլ արդի չէ: Մադրիդի համալսարանի գիտնականները 1000 դեռահասների շրջանում կատարած հետազոտություններով պարզել են, որ գիշերասեր «բու»-երը մտավոր ունակություններով հաճախ գերազանցում են արևի հետ արթնացող «արտույտներին», որովհետև ձգտում են ավելի ազդեցիկ աշխատանքների և ավելի բարձր աշխատավար ձի:

- Սա շատ հետաքրքիր ուսումնասիրություն էր: «Երեկոյան տեսակի» մարդիկ հիմնականում ստեղծագործող, նրբաճաշակ ինքնություններ են. բանաստեղծներ, արտիստներ և հայտնագործողներ: Իսկ «առավոտվա» մարդիկ ավելի հաճախ պաշտոնյաներ և հաշվապահներ են լինում,- փորձարարության արդյունքները մեկնաբանել է Լաֆբորո համալսարանի պրոֆեսոր Ջիմ Հորնը:

Իսկ պատմության փորձն ապացուցում է, որ համաշխարհային ճանաչման կարող են հասնել և´ «բու»-երը, և´ «արտույտ»-ները: Օրինակ, Նապոլեոնը, Թոմաս Էդիսոնը, Էռնեստ Հեմինգուեյը հայտնի էին շուտ քնելու սովորույթով: Բարաք Օբաման, Չարլզ Դարվինը, Ուինսթոն Չերչիլը, Մարսել Պրուստը և Էլվիս Պրեսլին ընդհակառակը, նախընտրել են քնել լուսադեմին:

Ֆինն հետազոտողները ևս մեկ իրողություն են փաստել. գիշերային արթնություն սիրողներն ավելի հաճախ են ծխում, քան վաղ արթնացողները: Ամերիկյան գիտնական ներն էլ, 15 հազար դեռահասների վարքագիծն ուսումնասիրելով, համոզվել են, որ անչափահաս «բու»-երն ավելի շատ են հակված դեպրեսիաներին և ինքնասպանությունների: