Թուլացնում են պետության թիկունքը


 

Պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով կազմակերպությունների, պետության կամ հասարակութ յան իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառելը համարվում է պաշտոնեական անփութություն: Պետական ծառայության դեմ ուղղված այս հանցագործության համար օրենքի սահմանած պատիժը նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանքն է կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը: Սակայն պատիժը խիստ է, եթե պաշտոնեական անփութության հետևանքով մահ կամ այլ ծանր հետևանքներ են առաջացել: Այս դեպքում օրենքն առավելագույնը հինգ տարով ազատազրկում է նախատեսում: