Գեր ոստիկանները կհեռացվեն աշխատանքից


 

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել կամ զգալիորեն կրճատել այսպես կոչված «ոչ արդյունավետ» ոստիկանների ֆինանսական բավարարումը: Խոսքը գեր ոստիկանների մասին է: Սակայն միայն մայրաքաղաք Լոնդոնում իրենց ծառայողական պարտավորությունները կատարող ոստիկանների շուրջ 65 տոկոսը գեր է: Ներքին գործերի նախարարությանը կից հատուկ հանձնաժողովն արդեն իսկ հրատարակել է վճարման համակարգի փոփոխությունների մասին բոլոր մանրամասները: Նախատեսվում է նաև պարբերաբար ստուգել նրանց ֆիզիկական կոփվածության աստիճանը, պատ մագլցելու, տուժածին տեղափոխելու և այլ կարողություններ: Իսկ այս չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր ոստիկանները կզրկվեն աշխատանքից կամ աշխատավարձը կկրճատվի առնվազն 8 տոկոսով: