ՊԱՏԺՎԵՑԻՆ


 

Մենք հաճախ ենք անդրադարձել դեղերի շուկայում տիրող իրավիճակին, մեքենայություններին: Հաճախ ենք անդրադարձել այն խնդրին, որ հիվանդանոցներում և բազմաբու ժարաններում դեղորայքից անվճար օգտվելու արտոնություններ ունեցողներին ուղարկում են դեղատներ` թանկ գներով դեղորայք ձեռք բերելու: Մեր հրապարակումներում բարձրացրած հարցերը, պարզվում է, մտահոգել են նաև պետական կառույցներին, մասնավորաբար Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որն էլ բացահայտել է.

- Բուժհաստատությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ չեն հայտարարվում, իսկ որոշ դեպքերում դրանք կրում են ձևական բնույթ: Ուսումնասի րության արդյունքում պարզվել է, որ 134 բուժհաստատություններից 109-ի մոտ կա մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Ընդ որում 66 բուժհաստատություններ ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարում, իսկ 43-ը դեղերի ձեռքբերման վերաբերյալ մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում: Հանձնաժողովի կողմից բացահայտվել է, որ 26 բուժհաստատությունների կողմից կազմակերպված 37 մրցույթները ձևական բնույթ են կրել: Այդ մրցույթներին մասնակցել են դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերություններ, սակայն մշտապես մրցույթը շահել է նույն ընկերությունը, իսկ մյուսները դուրս են մնացել ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ: 

Այս բացահայտումներին հետևել են տուգանքներ: Հուսանք, որ այս ամենից հետո ինչ-որ տեղաշարժեր կարձանագրվեն, և մարդիկ կկարողանան լուծել իրենց առողջության հետ կապված խնդիրները: Իսկ պետական բյուջեն էլ չի հոշոտվի ոմանց կողմից:

Լ.Մ.