ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ «ԿԱՅՖԵՐ»


 

Պատգամավոր Վարդան Այվազյանը, ով տևական ժամանակ բնապահպանության նախարարն էր, օրերս անկեղծացել ու պատմել է, որ տարվա մեջ մի հիսուն անգամ Վրաստան է գնում, որովհետև ծնունդով Վրաստանից է: Իսկ Վրաստանում էլ հյուրընկալվում է թանկարժեք հյուրանոցներում: Շատ հետաքրքիր թվաբանություն է ստացվում. եթե տարվա ընթացքում պատգամավորը 50 անգամ Վրաստան է գնում, իսկ ամեն անգամ մնում է այնտեղ առնվազն երեք օր, ապա ստացվում է, որ մոտ 150 օր նա անց է կացնում իր ծննդավայրում: Իսկ եթե հաշվարկենք, որ նրա կողմից հիշատակված հյուրանոցներում գիշերավարձը նվազագույնը 300 դոլար է, ապա ստացվում է, որ մեր օրենսդիրը տարեկան մոտ 45 հազար դոլար հյուրանոցավարձ է տալիս… Էլ չենք հաշվում սնվելը, ռեստորանային ճոխությունները: Ուրեմն, Վարդան Այվազյանի բուրժուական կայֆերը մեկ տարվա ընթացքում միայն Վրաստանում ճիշտ այնքան գումար են կլանում, որքան պետբյուջեով տրվում է ակադեմիական ցանկացած ինստիտուտի…