ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐ


 

Այն, որ մեր մի շարք գործատուներ շատ վաղուց աշխատողներին ստրուկի տեղ են դրել ու շահագործում են` գաղտնիք չէ: Սակայն գաղտնիք էր այն, որ Հայաստանի ամենաճանաչված օլիգարխներից մեկը` Տիգրան Արզաքանցյանը, նաև զբացվում է «քցումներով»` մարդկանց ամիսներ շարունակ չվճարելով աշխատավարձեր: Այսպես, «Գրանդ Վելի» ֆիրմայի տերն ու նրա մայրը` Վարսենիկ Գրիգորյանը, հրաժարվում են վճարել մի քանի հարյուր մարդկանց հասանելիք հինգ ամսվա աշխատավարձերը` արհամարհելով պահանջողների բողոքներն ու խնդրանքները: Օլիգարխի մայրն այս օրերին մտմտում է նոր ծրագիր` ծածուկ աշխատանքի ընդունել նոր մարդիկ` չվճարվածներին տեղեկացնելով, թե նրանք ազատված են… Հայաստանում շատ վաղուց արհմիությունները չեն գործում, եղածներն էլ ձևական բնույթ են կրում: Մինչդեռ եթե դրանք լինեին` այսօր Արզաքանցյանների ձեռքը կրակն ընկածները կկարողանային պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը: