ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ՄԵՐ ՔՎԵՆ
Թեղո˜ւտն ուր, ՌԴ-ն ո˜ւր


 

Թեղուտի հանքավայրում աշխատողները տեղեկացնում են, որ հանքի սեփականատեր Վալերի Մեժլումյանն իրենց պարտադրում է` Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հարազատներին հորդորել, որ ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկեն միլիարդատեր Պրոխորովի օգտին:

Հակառակ դեպքում` Մեժլումյանը սպառնում է իրենց ազատել աշխատանքից` զրկելով ապրուստի այդ չնչին միջոցից ևս: Ըստ երևույթին Պրոխորովը զգալի ներդրումներ ունի Թեղուտի հանքավայրում, ինչը պարտավորեցում է վարձահատույց լինել ռուս միլիարդատիրոջը` ՌԴ նախագահի ընտրություններում նրա օգտին լրացուցիչ քվեներ ապահովելով:

Տ. Մ.