Տասներորդ մահափորձը Պուտինի դեմ


 

Ըստ ռուսական ԶԼՄ-ների` 2000 թ. ի վեր ՌԴ հատուկ ծառայությունները կարողացել են կախել Պուտինի դեմ մահափորձի 10 դեպք: Այս փաստին սակայն անվստահությամբ են վերաբերվում արտերկրի և ՌԴ ընդդիմության որոշ քաղաքական շրջանակներ:

Ռուսական և արտերկրի լրատվական միջոցները հեղեղված են Պուտինի դեմ ծրագրված մահափորձի վերաբերյալ տեղեկատվությամբ: Հայտնի է դարձել, որ մահափորձը պետք է իրականացվեր նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնք կայանալու են մարտի 4-ին: Որոշ փորձագետներ շտապել են արձագանքել, թե դա սոսկ PR է: Իսկ 1-ին հեռուստաընկերության մամլո ծառայությունը հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր չեն հավատում, թե մահափորձ էր պատրաստվում Պուտինի դեմ` պարզապես անառողջ են: Վերջին տեղեկություններով, ահաբեկիչները Օդեսա են մեկնել Միացյալ Էմիրություններից և հատուկ հրահանգ են ունեցել չեչենական ահաբեկիչների առաջնորդ Ումարովից: Հավաքագրված երկու անձինք պետք է Օդեսայում ռումբեր պատրաստեին և ՌԴ տնտեսական տարածքներում դիվերսիաներ կազմակերպեին: Սակայն ռումբի ինքնապայթյունից Օդեսայում մահացել է Ռուսլան Մադաևը, իսկ մյուս ահաբեկիչը` Պրանլինը, ձերբակալվել է: Հենց վերջինիս ցուցմունքների հիման վրա պարզվել է Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման սցենարի բոլոր մանրամասները: Երրորդ ահաբեկիչը` Ադամ Օսմանը, ձերբակալվել էր դեռ փետրվարի 4-ին և արդեն իսկ տեղեկություններ էր հաղորդել թե´ մահափորձի և թե իր գործընկերների մասին: Ըստ Օսմանի` մահափորձն արդեն պատրաստման վերջին փուլում է եղել: Այժմ Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները շարունակում են գործի հետաքննությունը: