Սիրուց էլ կարելի է մեռնել


 

Բրիտանացի բժիշկները բացահայտել են «փշրված սրտի» ախտանիշը և հիմնավորել են, որ մարդը կարող է նաև... մեռնել սիրուց: Այլ խոսքով` սիրտը կարող է պատռվել (կամ, ինչպես ժողովուրդն է ասում` պայթել) սիրուց, վախից և վշտից. գրել է The GuΖrdiΖn-ը:

- Անհաղթահարելի սարսափը, հոգու ուժեղ ցավը, կամ ընդհակառակը` ուրախությունը, կարող են հասցնել սրտային անբավարարվածության,- բացահայտել է սրտավիրաբույժ Ալ.Լիոնը, ում հայտնագործությունը ստացել է «փշրված սրտի ախտանիշ» անվանումը:

Այդ հիվանդության պատճառը սրտամկանի սթրեսն է, այսինքն` մեծ քանակով ադրենալինի արտանետումը, որը կաթվածահար է անում սրտի ստորին խորշերը, և ամբողջ ծանրությունը տեղափոխվում է վերին խորշերը:

Միշտ համարվել է, որ ադրենալինը սրտին «ստիպում» է արագ աշխատել: Բայց դոկտոր Լիոնի բացահայտումն ապացուցել է, որ որոշ դեպքերում ադրենալինը թուլություն է առաջ բերում և կաթվածահար է անում օրգանիզմի «գլխավոր պոմպի» աշխատանքը, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցնում է մահվան:

Այս ախտանիշի բացահայտումը նաև բացատրելի է դարձնում, թե ինչու բազմաթիվ մարդիկ անսպասելի մահանում են` մերձավոր հարազատներին կորցնելուց հետո:

Բժիշկ Լիոնը գտնում է, որ «փշրված սրտի ախտանիշով» մահացողներն անհամեմատ ավելի շատ են, քան ամրագրում է պաշտոնական վիճակագրությունը: Նրա կարծիքով` այդ ախտանիշը կարող է քողարկվել որպես սրտի տագնապ կամ իշեմիկ հիվանդություն: