Անարյուն մանչուկը


 

Անգլիական Քենտ կոմսությունում բժիշկները փրկել են մի նորածնի, որը լույս աշխարհ էր եկել` մարմնում 1 կաթիլ անգամ արյուն չունենալով:

Օլիվեր Մորգանը բարեբախտաբար չդարձավ VΖsΖ PreviΖ ախտանիշի զոհը. դրա պատճառով տղայի մոր արգանդում ձևավորվել էր լրացուցիչ արյունատար անոթ: Երբ 36-ամյա Կետի Մորգանը հղիության 37-րդ շաբաթում էր` լրացուցիչ այդ անոթը պայթել էր, և արյունահոսող կնոջը հիվանդանոց էին տեղափոխել: Բժիշկներն ուրախացել էին, որ կեսարյան հատումով հաջողվում է փրկել մանկան կյանքը, բայց իսկույն էլ պարզել էին, որ արյունահոսության «աղբյուրը» հենց երեխայի արյունն է:

- Օլիվերը նման էր մեռելածինի. նա բացարձակ սպիտակ էր և սիրտը չէր բաբախում,- սարսափով հիշել է Կետին:- Բժիշկները բառացիորեն` այն կյանքից հետ բերեցին նրան. 25 րոպե հետո միայն նրա սրտիկը առաջին զարկը խփեց:

Արյան փուլային ներարկումը բժիշկները սկսել էին` մինչև պորտալարը կտրելը: 11 օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վերակենդանացնելով մանչուկին, մասնագետները կարողացան արյուն հասցնել նրա ուղեղին ու սրտին, որոնք կարող էին վերջնականապես տուժել թթվածնային քաղցից:

Օլիվերն արդեն 15 ամսական է. ծնողների հավաստմամբ` միանգամայն առողջ և ուրախ երեխա է (գրել է Life News-ը):

Նրան կորցնելու տագնապները հաղթահարելուց հետո ծնողները զարմանքով հիշել էին, որ իրենք աղջիկ երեխա էին սպասում և նրա համար գնված շորերը վարդագույն են, խաղալիքները` աղջկական:

Գլոբալ տաքացման հետևանքներից

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ շուրջ 65 մլն տարի առաջ գոյություն ունեցած պալեոլիթյան ձին ոչնչով չի հիշեցրել իր ժամանակակցին: Հատկապես չափերն անհամատեղելի են, ընդամենը 4 կգ կշռող հնագույն այս կենդանուն ավելի շուտ ժամանակակից կատվի հետ կարելի է համեմատել: Իսկ պատճառը շուրջ 130 հազար տարվա գլոբալ տաքացումն է եղել: Ապա աստիճանական սառեցման արդյունքում կենդանին հասել է ներկայիս չափերին: Իսկ ասվածի պերճախոս վկաները հնագույն այս կենդանիների քարացած հետքերն են, որոնց ուսումնասիրությունն էլ Միչիգանի պալեոլիթյան թանգարանի հետազոտողների խմբին թույլ է տվել եզրակացնել, որ ջերմաստիճանի փոփոխությունը կարող է կաթնասունների չափերի փոփոխության պատճառ դառնալ: Միևնույն ժամանակ նրանք մտահոգություն են հայտնել, որ նույն օրենքը տարածվում է նաև մարդկության վրա: