Քաղցել պետք չէ. կարտոֆիլ կերեք


 

Ավելորդ քաշից ազատվելու համար կարիք չկա սովել. կարտոֆիլը և´ քաղցն է հագեցնում, և´ փրկում ճարպակալումից: Մասնավորապես. օրվա ընթացքում 500գ կարտոֆիլը կարգավորում է ջրային բալանսն ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

Իհարկե, կարևոր է դրա պատրաստման եղանակը: Օգտակար նյութերն ու վիտամինները պահպանելու համար, կարտոֆիլը եփելու համար ոչ թե սառը, այլ տաք ջրի մեջ պետք է լցնել: Խորհուրդ է տրվում ուտեստը չհամեմել յուղոտ խավարտով կամ կերակրահյութով (սոուս) և ուտել եփելուց հետո թարմ վիճակում, այլ ոչ` տաքացնել:

Ճիշտ կլինի նաև ընտրել կարտոֆիլի սորտը: Օրինակ, դեղին միջուկով այդ արմատապտուղը մեծ քանակով կարոտին (դեղնանարնջագույն պիգմենտ) է պարունակում և օգտակար է մաշկի, տեսողության ու նույնիսկ ավելի երիտասարդ երևալու համար:

Իսկ ցանկացած տեսակի 0,5 կգ կարտոֆիլը լիովին բավարարում է օրգանիզմի կալիումի պահանջը, որի արդյունքում էլ, ինչպես նշվեց` կարգավորվում են սիրտ-անոթային համակարգի գործունեությունը և ջրային հաշվեկշիռը: