Ուրվականների հարսանիք


 

Արևմտյան սոցիոլոգները տագնապով արձանագրել են, որ Չինաստանում ծաղկում է ապրում հարսնացուների դիակների սև շուկան: Դեռևս նախապատմական շրջանում գոյություն ունեցած հնագույն ծեսը կարծես փրկվել է մոռացությունից: Օրերս ծնողներն ամուսնացրել են Լուսնի տոնի օրը (մեկ շաբաթ առաջ) մահացած աղջկան: «Ուրվականների հարսանիքը» նախաձեռնողներին ու մասնակիցներին բնավ չի սարսափեցրել այն փաստը, որ հարսնացուն չի շնչում, քանի որ նույն կարգավիճակում էր նաև փեսացուն: Աղջկա հարազատները վաճառել են նրա մարմինը տղայի ծնողներին բավական մեծ գումարով` 55 հազար դոլարով, հավատացած լինելով, որ հին հավատալիքի համաձայն` նրանց հոգիները միմյանց կգտնեն անդրշիրիմյան աշխարհում: Ծիսկատարության ավարտից հետո «գլխավոր հերոսներին» կրկին հանձնել են հողին: Սակայն դժբախտ հարսնացուի պատմությունն այսքանով չի ավարտվում: Նրա գերեզմանը նաև դիակապուտների թիրախ է դարձել: Վերջիններս փորձել են մեծ գումարով մարմինը վաճառել` կազմակերպելով 2-րդ հարսանիքը, սակայն գործարքը կնքելու պահին հանցախումբը հայտնաբերվել և ձերբակալվել է: