Ամենափոքր տնակը


 

Մեծ Բրիտանիայի Ուելսի հյուսիսային ափին գտնվող Կոնուի քաղաք-կոմսությունում բնակչության թիվը 14, 200 է: Այն զբոսաշրջիկների սիրելի հանգրվաններից է: Հենց այստեղ էլ գտնվում է աշխարհի ամենափոքր տունը, որն հայտնի է «Առափնյա տուն», անվամբ: 3,05X1,8 մետր իր չափերով տունը գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում:

Տունը բնակեցված է եղել XVI դարից մինչև 1900 թվականը: Դրա առաջին բնակիչը եղել է 2 մետր հասակ ունեցող ձկնորս Ռոբերտ Ջոնսը, ում համար երևի դժվար է եղել անվերջ կորացած շարժվել տանը: Ռոբերտը տեղափոխվել է իր չափսերին ավելի հարմար մեկ այլ ապաստան, իսկ քաղաքային խորհուրդն այդ կացարանը համարել է բնակության համար ոչ պիտանի: Այդուհանդերձ, փոքրիկ այդ հյուղակը մինչ այսօր էլ ձկնորսի ժառանգների սեփականությունն է:

Այսօր այնտեղ թանգարան է գործում: Եվ նրանք, ովքեր կամենում են տեսնել այդ դիտարժանությունը, պարտավոր են հիշել, որ ստիպված են մի քանի քայլ կորամեջք շրջել: