Ռուսական բանակը թո՞ւյլ է


Վրաստանի հետ Ռուսաստանի ռազմական բախումը ցույց տվեց, որ ՌԴ¬ն անկարող է դիմադրել ավելի լուրջ հակառակորդի, որովհետև երկիրը դեռևս չի հարմարվել «սառը պատերազմից» հետո ծագած նոր իրողություններին£ Այս մասին նշվել է JSAS անկախ գործակալության զեկույցում£ - Ռազմական թվացյալ հաջողությունները բացահայտեց ռուսաստանյան շատ հին թուլություններ,¬ նշված է զեկույցում£¬ Հիմնական խնդիրն այն է, որ ռուս զինվորականներն ու քաղաքական առաջնորդները շարունակում են մնալ «սառը պատերազմի» ժամանակների սցենարների կողմնակիցը£ Նրանց կարծիքով` ռուսական բանակն ունակ է գործի դնել իր մարտական հսկայական հզորությունը, սակայն հրամանատարությունը շահագրգռված չէ` ոչ մեծ և լավ նախապատրաստված արագաշարժ ստորաբաժանումների զարգացմամբ£ ¬ Վրաստանից ուժեղ թշնամուն դիմադրելու համար անհրաժեշտ է, որ ռուսական բանակում կատարելագործվի հրամանատարությունը, բարելավվի պատրաստվածությունը, և ժամանակակից զինատեսակներ ներդրվեն£