«ՀՀ պաշտպանության մասին» նոր օրենքը Հստակեցումներ` ժամանակի թելադրանքով


ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ վավերացրեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ գործող օրենքում կատարված փոփոխությունները եղել են 2/3-ից ավելի, դրանով էլ պայմանավորելով նոր օրենքի անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը խորհրդարանում` -Պաշտպանության մասին» նոր օրենքն ունի իր տրամաբանությամբ առանձնացող նոր կառուցվածք ու բովանդակություն, ընդգրկում է պաշտպանության ոլորտում հասարակական հարաբերությունների առավել համապարփակ համալիր և կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, Զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման ու գործունեության սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, ինչպես նաև պաշտպանության բնագավառում պետական և տեղական մարմինների լիազորությունների, կազմակերպությունների գործառույթները, քաղաքացիների իրավունքներն ու պարտավորությունները: Մասնավորապես առաջին անգամ օրենսդրորեն սահմանվել են պաշտպանության, ազգային անվտանգության, ռազմավարության, ռազմական դոկտրին, ռազմական անվտանգության համակարգ, զինված ուժեր, այլ զորքեր, միացյալ զինված ուժեր, ազգային անվտանգության հիմնարար արժեքներ, տեղեկատվական անվտանգության հասկացութ յունները: Լուծում է տրվել պաշտպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների զինվորական կազմավորումների տեղակայման, ինչպես նաև Հայաստանի ստանձնած մի շարք պարտավորությունների կատարման շրջանակներում ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի կողմից խաղաղապահ գործունեության իրականացման և ռազմական գործողությունների մասնակցման խնդիրներին` իրավասությունը վերապահելով հանրապետության Նախագահին: Ի տարբերութ յուն գործող օրենքի 11-րդ հոդվածի, զինված ուժերի տեղակայումը տարածքից դուրս իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: Օրենքի նախագծում վերամշակվել և առավել հստակեցվել են ՀՀ նախագահի, Կառավարության, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորութ յունները, պաշտպանության բնագավառում կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտավորությունները: ՀՀ նախագահին` իբրև գերագույն գլխավոր հրամանատարի, լիազորություն է վերապահվել հաստատելու զինված ուժերի և այլ զորքերի զարգացման, կիրառման, զորահավաքային պլանները, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը: Ինչպես նաև` պաշտպանության նպատակով ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման պլանը, ռազմաարդյունաբերական համալիրի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Այս փաստաթղթերի մեծ մասը նախկին օրենքում չի եղել և մաս են հանդիսանում ընդհանուր առմամբ ռազմավարական պլանավորում հասկացությանը: Զինված ուժերի կառուցվածքը հաստատելու լիազորությունը վերապահվել է ՀՀ նախագահին, ի տարբերություն գործող օրենքի, ըստ որի` կառուցվածքը սահմանում էր ՀՀ կառավարությունը: Հստակեցվել են, ինչպես Զինված ուժերի կառուցվածքի, այնպես էլ զինված ուժերի գործառույթները: Նախատեսվել են նաև ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը, մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանը և քաղաքացիական պաշտպանությանը: Ռազմական սպառնալիքների բացահայտումը և դրանց դիմակայելը, Միացյալ զինված ուժերի կազմում մասնակցությունը միջազգային մարդասիրական և փրկարարական խաղաղապահ և կայունացման գործողություններին: Մասնակցությունը դիվերսիոն-հետախուզական, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների կանխմանը և չեզոքացմանը: Զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովումը, անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության ապահովումը: Սահմանվել են զինված ուժերի` քաղաքական հարցերում չեզոքացման պահպանման և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու վերաբերյալ դրույթներ, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 8/2 հոդվածի պահանջներից: ԶՈՒ ղեկավարման և կառավարման առնչությամբ սահմանվել է. ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ նախագահը` իբրև ԶՈՒ գլխավոր հրամանատար, իսկ անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Սահմանվել են Պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի լիազորությունները` սահմանագծելով նշված երկու մարմինների լիազորությունների շրջանակները: Նախատեսվել է ԶՈՒ գլխավոր շտաբի վերաբերյալ դրույթ, որի համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբը ՀՀ կառավարության ոլորտում գործող պետական մարմին է: Հստակեցվել են այլ զորքերի ղեկավարման և կառավարման, այլ զորքերի իրավասության շրջանակներում պաշտպանությանը մասնակցելու, այլ զորքերի համադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվել է նոր դրույթ, որի համաձայն այլ զորքերի նյութական միջոցների զորային պաշարների կուտակման պլանավորումը, շարանումը, տեղավորումը և պահպանումը խաղաղ ժամանակ իրականացնում են պետական լիազոր մարմինները, իսկ պատերազմի ժամանակ` պաշտպանության նախարարությունը: