Փոքրիկ ժլատները


Շվեյցարացի հոգեբաններն իրենց ուսումնասիրության արդյունքներով փաստել են, որ երկրի` մինչև 8 տարեկան երեխաներն անխտիր ժլատներ են: Հոգեբաններին չի հաջողվել որևէ կերպ համոզել նրանց` հյուրասիրել ներկաներին կամ գոնե մի քանի ժամով իրենց խաղալիքներն ուրիշի տալ: Իսկ նախաճաշիկի փողերի մասին արդեն խոսելն ավելորդ է: Գուցե փոքրուց ձեռքբերված այս հոգեբանության շնորհի՞վ է, որ շվեյցարական բանկերն ապշեցնելու չափ կայուն են: