Ժամանակակի՞ց, թե` ժամկետանց...


ՀՆՄ Նկարչի տան նորաբաց ցուցահանդեսը, որում ընդգրկված են դեկորատիվ արվեստով հրապուրված արդի հայ արվեստագետներից շատերը, վերապահությամբ միայն կարելի է այդ բնագավառի նորաշունչ արտահայտություն համարել£ Մոտ 5 տարի առաջ կազմակերպվածում անհամեմատ ուշագրավ աշխատանքներ էին ներկայացված£ Ավանգարդի ու աբսուրդի տարասինթեզով արված մի շարք գործերում անզեն աչքով նկատելի է այս գեղագիտությանը ժամկետանց սիրահարվածությունը, նոր արտասովոր արտահայտչամիջոցների հազվադեպ սպրդումը, ինքնանպատակ հավակնոտությունը£ Գտնված հնարքների կրկնություններով արված նույն հեղինակի ցուցադրված մի քանի ստեղծագործություններից, բարյացակամ ու խորազննին ընտրությամբ, հնարավոր է առանձնացնել մեկը միայն£ Ադամյան Մարիի «Հայկական բնապատկերը` Սարյանի հիշատակին», Ավետյան Անատոլիի «Աստվածամոր սերը», Փարեմուզյան Մարգարիտայի «Դիմակը», Աղբալյան Նունեի «Ներկայացումը», Քեֆթեյան Վարդուհու «Հանգիստը»… Մանրակրկիտ աշխատված, ուլունքաշար 2 կոլաժներին Բաղդասարյան Սուսաննայի` դժվարանում ես, հեղինակի նման, որևէ անուն տալ£ Պակաս աշխատատար` Պապայան Արմենի սև շրջանակում քաթանի վրա տեղադրված մետաղե մեկ տասնյակից ավելի կտորտանքներին ևս£ Թող որ մոդեռնի տեսակետից պարզունակ, բայց միանգամայն արվեստաշնորհ է Թումանյանի «Անուշ»¬ի մոտիվներով դրվագված Վարդանյան Միլետայի գորգը£ Համառորեն գրավչություն ու խորհրդանշական իմաստ ես որոնում ու մտավոր պրկումով գտնում որոշ աշխատանքներում£ Թովմասյան Սուսաննայի «Շախմատային կոմպոզիցիա»¬ում, Գրիգորյան Նարինեի «Ծիսակատարություն»¬ում, Եսայան Ռոբերտի «Քավարան»¬ում, Մալոյան Զառայի «Վայրի որս»¬ում, Բանոյան Սոնայի անատոմիական կտրվածքով «Երրորդ»¬ում, Մանուչարյան Նարինեի «Հողաչափ»¬ում, Բաղդասարյան Սևակնի «Տեղափոխում» ֆիգուրաշարում… Իր խորհրդանշական պարզընկալ իմաստավոր վածությամբ առանձնանում է Ասրիևա Մարիայի «Արցախցին»` ակնաբիբերից մեկում արցունքի կաթիլ, մյուսում` խաչ£ Հակոբյան Մարիամի, Բաղդասարյան Սևակնի ու Ավետյան Լիլիթի զարդերում աչքի են ընկնում յուրաոճ մի քանիսը£ Խնամքով են արված Մխիթարյան Մամիկոնի արծաթե մոմակալն ու սափորները, պատյանով սուրը£ Սոսկ այլազան, խառնաժանր գունային համադրություններ, տարածական ու քանդակամոտ առեղծվածայինի հավակնոտությամբ աշխատանքներում արվեստ գտնողներին գուցե էլի որոշ գործեր հրապուրեն£ Ինքս, պրպտուն ջանասիրությամբ, ավելին չկարողացա, անմիջական տպավորություններս, ընդհանուր առմամբ, հանգեցրին վերնագրիս հարցադրմանը£