Ճանապարհ դեպի աշխարհի առաջնություն


Հինավուրց Հայաստանի յուրաքանչյուր փոքրիկ տարածքն անգամ պատմական է ու արժեքավոր: Այսօր այդ տարածքներում` գյուղերում և քաղաքներում աստիճանաբար մուտք է գործում ռեգբի մարզաձևը, որն արդեն զանգվածայնություն է վայելում£ Այս աշխատանքների կազմակերպմանն իրենց նվիրված աշխատանքով մեծապես նպաստում են ՀՀ ռեգբիի ֆեդերացիայի նախագահը` հավաքական թիմերի գլխավոր տնօրեն Յուրի Բեգլարյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Ադամյանը և, ինչու ոչ, Ֆրանսիայից հրավիրված` ՀՀ ռեգբիի հավաքականի մարզիչ Ժան¬Ժակ Բոսը, ով իր մարզումներն անցկացնում է արդյունավետ և նպատակային` ուշադրություն դարձնելով մեր հավաքականի տղաների ֆիզիկական, տեխնիկա¬տակտիկական հնարքների ամրապնդմանը և զարգացմանը£ Ինչպես նշում է Ժան¬Ժակ Բոսը. - Իմ նպատակն է Հայաստանում ռեգբին զարգացնել բոլոր տարիքային խմբերի խաղացողների շրջանում և հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականը դառնա լավագույններից մեկը£ Ուրախալի է, որ այս տարիների ընթացքում Հայաստանի ռեգբիի ընտրանին հաջողության է հասել Իսրայելի, Դանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Մերձբալթյան երկրների հավաքականների հետ հանդիպումների ժամանակ£ Այսօր մեր հավաքականը խաղում է Եվրոպայի առաջնության Ա խմբի III ենթախմբում: Մեր մասնագետների կարծիքով` նմանատիպ հաջողությունների և ֆեդերացիային ֆինանսական աջակցության դեպքում` որոշակի ժամանակ անց մեր հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը£ ՀՀ ռեգբիի ֆեդերացիա կարելի է դիմել` Հայաստան, Երևան-0082, Ծիծեռնակաբերդի խճուղի-4£ հեռ./ ֆաքս (37410) 56-87-61, բջջ. (37191) 40-90-20 E-mail£ armrugby@arminco.com,www.armrughy.am Մանվել ԿԻՐԱԿՈՍՅԱՆ