Երկարակեցության երաշխիքներ


Բրիտանական համալսարաններից մեկի` Լիդսի պրոֆեսոր Գարրի Վիլյամսոնը կազմել է այն մթերքների ցանկը, որոնք երկարացնում են մարդկային կյանքը£ Այդ ցանկում են խնձորը, բալը, դառը շոկոլադը, սուրճը, կանաչ թեյը, սպանախը… Բոլոր այդ մթերքները հարուստ են բազմակարբոլաթթուներով (պոլիֆենոլներ), բուսական ծագմամբ օրգանական միացություններով, որոնք, բնականաբար, դրական են ներգործում` կանխելով սրտային հիվանդությունները£ Գիտնականը հայտարարել է, որ պոլիֆենոլ պարունակող մթերքները նաև դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը£ Իսկ սննդակարգում դրանց բացակայությունը մեծացնում է հակվածությունը քրոնիկական հիվանդությունների հանդեպ£