Արքայազնական բարեգործություն


Մեզանում գուցեև անընկալելի կարող է թվալ, բայց բրիտանական թագաժառանգներ Գարրին և Ուիլյամը Հարավային Աֆրիկայով մոտոցիկլային բարեգործական արշավ են կազմակերպել£ Ամբողջ աշխարհից ավելի քան 80 արշավորդներ են ընդգրկել եղբայրներն իրենց մոտովազքում, որպեսզի համատեղ հաղթահարեն 1600 կմ տարածությունը£ Իսկ նպատակը ավելի քան բարի է. 520 հազար դոլար հանգանակել ՄԱԿ¬ի մանկական, Նելսոն Մանդելայի հիմնադրամների և, իհարկե, արքայազններ Գարրի ու Լեսոտո Սեիսոյի հիմնած բարեգործական կազմակերպության համար£ Գումարը նախատեսված է հատկացնել ՁԻԱՀ¬ով հիվանդ երեխաների օգնությանը£