Հրաժարվեք արհեստական ոսպնյակներից


Կանարյան կղզիների Լա Լագունայի համալսարանի մասնագետների հետազոտությունները պարզել են, որ արհեստական ոսպնյակները (լինզաներ) հաճախ «լիցքավոր ված» են լինում տարատեսակ ամեոբաներով, որոնք չեն ոչնչանում սովորական լուծույթներով£ Եվ վերջին 20 տարում ախտածին այդ վարակակիրների տարածվածությունը մեծացել է` արհեստական ոսպնյակների պատճառով£ Հետազոտողները հիմնավորել են, որ հոսող ջրով լվանալու ընթացքում լինզաների «արկղիկների» վրա ամեոբաներ են կուտակվում£ Հետո դրանք փոխանցվում են արհեստական ոսպնյակներին, որոնք աչքերի մեջ տեղադրելու դեպքում վտանգում են տեսողությունը£ Հետազոտողները հիմա փորձում են այնպիսի լուծույթ ստեղծել, որը կոչնչացնի տարատեսակ ամեոբաներին£ Իսկ մինչ այդ` լինզաներ կրողները պետք է լրջորեն ընտրութ յուն կատարեն. ո՞րն է նախընտրելի` տեսողությունը, թե՞ աչքերի գույնը…