«Կաշառք»` դպրոցականներին


Մանկավարժները սովորաբար չեն խրախուսում այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին հազար ու մի խոստում են տալիս` բարձր գնահատականի դիմաց£ Բայց ահա Մեծ Բրիտանիայի կրթական համակարգի ղեկավարությունը ցածր առաջադիմության ու դասալքումների դեմ որոշել է պայքարել… խրախուսելով բարեխիղճ աշակերտներին£ Եվ ձեռնամուխ են եղել` դպրոցներում հատուկ հիմնադրամներ ստեղծել` բարձր առաջադիմություն ունեցողներին նվերներ գնելու համար£ Հիմնադրամները ֆինանսավորվելու են պետբյուջեից և մասնավոր ֆիրմաների կողմից£ Կրթնախարարության այդ ծրագրերից մեկում ընդգրկված են երկրի 14 դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրի մրցանակային ֆոնդը կազմում է 30 հազար եվրո£ Դե, մրցանակներն էլ բավական արժանավայել են` հեռուստացույցներ, խաղային սարքավորումներ, նոթ¬բուքեր, արտասահմանյան շրջագայություններ£ Դպրոցականներին նաև ավիատոմսերի, լողավազանների, կինոթատրոնների տոմսերի, տեղական հանրախանութներից օգտվելու զեղչեր են տրվում£