20-ամյա կալանք` աստվածանարգության համար


Աֆղանստանի դատարաններից մեկը 20 տարվա ազատազրկման է դատապարտել ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողին` իր հրապարակման համար£ 23-ամյա Պերվիզ Կամբախշը չարաբաստիկ այդ հոդվածում փորձել է հիմնավորել, որ Մուհամմեդ մարգարեն արհամարհել է կանանց իրավունքները£ Դատարանը սկզբում մահապատժի վճիռ է կայացրել, սակայն վճռափոխ ատյանը մեղմել է վճիռը` այն փոխարինելով 20 տարվա բանտային կալանքով£