ՀՈՒՄՈՐ


- Վե°րջ, արդեն հոգնեցի անգործությունից: Զզվեցի գինարբուքներից ու անհամ սիրավեպերից, անիմաստ խոսք ու զրույցից, մինչև կեսօր քնելուց… Վաղվանից լրջանում ու գործի եմ անցնում: - Այսինքն` արձակուրդդ ավարտվե՞ց: - Ընդհակառակը, վաղվանից արձակուրդ եմ գնում: * * * Փառքի ալիքներում լողալիս լավ է` երկուսով լինել. մեկը լող կտա, մյուսը կհսկի նրա ունեցվածքը: * * * - Ամուսնուդ ի՞նչ նվիրեցիր նրա ծննդյան օրը: - Արծաթե սիգարետատուփ, որի կափարիչի վրա ներսի կողմից իմ նկարն է: - Եվ դա նրան շա՞տ դուր եկավ: - Շատ ու քիչը չգիտեմ, բայց հաջորդ օրվանից ծխելը թողեց: * * * Ապագա մայրիկը տղա էր ուզում, ապագա հայրիկը` աղջիկ: Ու այդպես էլ նրանք ծանոթացան: * * * Կանգնեցնելով արագ սուրացող մեքենան` ճանապարհային տեսուչը հանդիմանում է վարորդին. - Այդ արագությամբ մեքենա վարել չի կարելի: - Շտապում եմ, պարոն սպա: Էլ մի ուշացրեք. Նոր տարին ընկերներով լա¯վ նշեցինք, հիմա տուն եմ գնում. կինս անհանգստությունից, երևի, խելքն արդեն թռցրել է: - Ի¯նչ Նոր տարի. հիմա արդեն ապրիլն է պրծնում: - Դե դրա համար էլ շտապում եմ: * * * Վրացի ծնողները նամակ են գրում բանակում ծառայող որդուն. - Թանկագին Գիվի. շուտով զորացրվելու ես, և որոշել ենք այդ առթիվ մի թանկ նվեր պատրաստել քեզ համար. նոր տո՞ւն կառուցենք, հարսնացո՞ւ գտնենք, թե՞ մեքենա գնենք: - Հարազատներս, լավ եք մտածել, բայց ոչ տուն եմ ուզում, ոչ կին, ոչ էլ մեքենա, մի մեծ խոճկոր գնեք ու անունը «սպա Գոգի» դրեք, որ հենց գամ`մորթեմ,- պատասխանում է տղան: * * * - Զբոսայգում սիրահարված զույգը կարոտագին համբուրվում է: Հանկարծ տղամարդը նկատում է, որ իրենց կողքին հայտնված մի անծանոթ նշաններով ինչ-որ բան է ուզում հասկացնել կնոջը: - Էդ ի՞նչ ես անում, շուտ հեռացիր, քանի…, -զայրանում է տղան: - Կներեք, բայց գնալ չեմ կարող, մինչև մեր տան բանալին կնոջիցս չվերցնեմ: