ՃԳՆԱԺԱՄ. Եկամուտների թռիչք


Ամեն ինչ սկսվեց այն օրերին, երբ մեր հյուսիսային բարեկամն անսպասելիորեն կրակի ու ծխի մեջ հայտնվեց£ Միաժամանակ ասվում էր, թե ծխից տեղ¬տեղ անտեսանելի դարձած անծայրածիր համարվող ռուսական դաշտերում քիչ ցորեն է աճել. տարին անհաջողներից է, և ծանր ժամանակներ են սպասվում Ռուսաստանին ու նրա գործընկերներին£ Հետո շատ արագ թարմացվեց նախորդ տարվա հետ կարծես մոռացված ճգնաժամ բառը` ընթացիկ տարին մասնավորեցնելով ցորենային ուղղվածության շրջանակներում£ Եվ ինչպես միշտ` հայ գործարարներն առաջինը «հավատացին» դրան. եթե ճգնաժամ, ուրեմն իրենց եկամուտների թռիչք£ Ու թեև հիմքեր չկային, բայց Հայաստանում հացի գինը շեշտակիորեն բարձրացավ£ Իհարկե, մեզանում ինչ¬որ մեկի քմահաճույքով ցանկացած գնաճ նորություն չէ, իսկ չհարմարվելը կամ զարմանալն ուղղակի անիմաստ է£ Պարզապես հացի պարագայում քմահաճույքները երևի թե կարելի է մի քիչ զսպել` հետևանքները մեղմելու, արձագանքները թեթևացնելու համար... Ինչ¬որ չափով, սակայն, փորձ արվեց` ասվածի պատրանքը ստեղծելու. այդ օրերին խոսվում էր միայն հացամթերքի գների բարձրացման մասին, իսկ ահա ձեթի կամ արևածաղկի սերմի գնաճի անխուսափելիությունը թողնվում էր հետոյին£ «Հետո»¬ն էլ, բնականաբար, շատ չէր ուշանալու. հարկավոր էր միայն փոքր¬ինչ սպասել, որպեսզի հանրությունը ցորենաալյուրային գնաճի հետևանքները մինչև վերջ մարսի ու տեղի ունեցածին հարմարվելով` փորձի մոռացության տալ£ Դե, հիմա էլ ոնց որ ձեթի ու արևածաղկի ժամանակներն են եկել£ Ընդ որում, գնաճն առաջ մղող «տրամաբանությամբ»` թե եթե հացամթերքը կարող է թանկանալ, եգիպտացորենից ու արևածաղկից պատրաստվող ձեթն ինչո՞ւ պետք է հին գնով շարունակի ներկայանալ... Ասել կուզեն` մի՞թե երաշտը կարող էր ցանքատարածությունների մի մասում իր սև գործն անել, իսկ մյուս մասի հանդեպ ավելի բարեհաճ գտնվել£ Ու մի քիչ հիմնավոր, մի քիչ էլ անհավանական այս հարցադրումը ներկայացնող տնտեսվարողները իրենք նույնպես իրենց կիսատ հարցին պատասխանում են մոտավորապես պահանջելով... հավատալ իրենց ներկայացրած իրականությանը£ Իհարկե, հակառակ դեպքում նույնպես մարդիկ ոչինչ չեն շահելու, բայց խնդիրն էլ հենց հանրությանը հրամցված ալյուրացորենային սցենարի կրկնությունն է£ Այսինքն, երաշտի հետևանքով դրսում ամեն ինչ թանկացել է, ու մենք` ազնիվ ու բարեխիղճ տնտեսվարողներս, ոչինչ չենք կարող անել, քան բազարչիների շուկայական օրենքներին ենթարկվել£ Բայց ա¯յ քեզ Ռուսաստան... Դժվար է հասկանալ, թե այս երկիրը գոնե ինքն իրենից կարողանո՞ւմ է գլուխ հանել£ Այն ժամանակ, երբ այստեղ ամեն ինչ խաղաղ էր, պարզվում է, որ Հայաստանին 5000 տոննա ցորեն և 1000 տոննա արևածաղկի ձեթ նվիրելու մասին որոշում է կայացվել£ Ապրիլին է դա տեղի ունեցել, և ցորենային արգելքը, շատ չանցած` դրա վերացումը, դեռևս մեզ չհասած` ռուսական ընծան ի չիք չի դարձրել£ Հիմա խոստացված «եղն ու բրինձը» ռուսներն են կես ճամփան բերում` մերոնց առաջարկելով մեծ ճանապարհի մի փոքր հատվածն էլ սեփական ուժերով տեղափոխել£ Ուշագրավ է, որ շուրջ 30 հազար դոլարի ծախսը հոգալու է հայրենի կառավարությունը, բայց, դիցուք, ցորենի ողջ խմբաքանակը տեղափոխվելու է Բաղրամյանի ալրաղաց, որն, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին է պատկանում£ Ու այստեղ է, որ մեծ է դառնում հավանականությունը, թե ալյուրի փոշին խանգարելու է տեսնել` ի վերջո ռուսական հումանիտար ցորենն այս օլիգարխին պատկանող ամբարներն ու նրա գրպաննե՞րը լցրեց, թե՞ իսկապես հումանիտար նպատակների է ուղղվում£