Ապատեղեկատվություն


«Հրապարակ» օրաթերթում տպագրված 2010թ. ընդունված կլինիկական օրդինատորներին ծառայության հետկանչի իրարամերժ հրամանների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ պարզաբանում ենք. Նշված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, և Պաշտպանության նախարարության գործունեության նկատմամբ հասարակության մեջ թյուրընկալում ստեղծելու նպատակով թերթի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունն է: Օրդինատորների հետկանչի վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամաններ կամ հանձնարարականեր չեն ստորագրվել, իսկ 2010թ. ընդունված բոլոր կլինիկական օրդինատորները իրենց մասնագիտական ուսուցումը ստանում են համապատասխան կլինիկական բազաներում: