ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ


Հայրենասիրության թեման, թվում է, մեզանում երկրորդվել է, և նույնիսկ մասնավոր զրույցներում ոչ միայն հայենասիրական պաթոսն այլևս չկա, այլ նաև դժգոհություններն են իշխում£ ՀԱՅԱՍՏԱՆ¬ՀԱՅՐԵՆԻՔ արժեքի, այնտեղ առկա դրական ու բացասական երևույթների, երկրից հեռանալու ցանկության, ազգային արժեքների և արդիական համարվող մի քանի հարցերով դիմեցինք Երևանի զբոսավայրերում շրջող մեր հայրենակիցներին (շուրջ 200 մարդու` պատահական «ընտրությամբ»)£Անկախության տոնի նախօրյակին անցկացված հարցախույզի արդյունքները ոչ միայն հաճելիորեն զարմացրին մեզ, այլև հուշեցին, որ Հայաստանը սոսկ կենցաղային դժգոհությունների թիրախ չէ£ Հարցումների արդյունքում ձևավորվեց հետևյալ պատկերը£ Երիտասարդների (14-27 տարեկան) մեծամասնության (շուրջ 95 %) մեջ արթուն է հայրենասիրության ոգին£ Հարցումներին մասնակցած երիտասարդների մեծամասնությունն իր ապագան կապում է Հայաստանի հետ և մեր երկիրը համարում է միակ վայրը, որտեղ հայը կարող է ինքնահաստատվել և կայանալ որպես անհատ£ Դժգոհությունները հիմնականում կապված են սոցիալական խնդիրների, միջավայրի, աղտոտվածության, մարդկանց մտածելակերպի, աշխարհայացքի, չափից շատ պահպանողական կամ չափից շատ ազատ լինելու և այլ խնդիրների հետ£ Հարցման բոլոր մասնակիցները միաբերան հայ երիտասարդի ամենամեծ խնդիրը համարեցին աշխատանքով ապահովված չլինելը£ - Հայաստանը ես եմ, իմ էությունն է£ Եթե ես ուզում եմ ինձ ճանաչել, ապա ճանաչում եմ Հայաստանը£ Եթե հեռանամ այստեղից, լիարժեք չեմ լինի, կկորցնեմ ինքս ինձ£ Վարդուհի ԲՈՒՉԱԽՉՅԱՆ 17 տ., ապագա տնտեսագետ - Այնքան թանկ է ինձ համար Հայաստանը, որ կասեի` ինձ համար նա ՈՎ է (ոչ թե` ինչ)£ Դա նույնն է, եթե հարցնեք` ով եմ ես ինձ համար£ Անկախ ամեն ինչից` միշտ ինձ հետ և իմ կողքին, իմ տունն է, իմ երրորդ ծնողը£ Անուշ ՀԱԿՈԲՅԱՆ 23 տ., մանկավարժ. - Հայաստանն իմ հայրենիքն է, իմ տունը, հարազատ օջախ` իր դրական ու բացասական կողմերով£ Իմ մոլորակն է, որից դուրս ամեն ինչ օտար է£ Մարիամ ԲԱԲԱՅԱՆ 20 տ., ապագա լեզվաբան - Հայրենի°քս է, իմ տունը, ընտանիքից հետո երկրորդ սրբությունն է ինձ համար£ Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ 20 տ., ապագա իրավագետ - Հայաստանն ինձ համար ամեն ինչ է, իմ հայրենիքն է, իմ բնօրրանը£ Հայաստանից հեռու ապրել եմ և գիտեմ, թե ինչ է հայրենիքի կարոտը£ Տիրան ՎԱՐԴԱՆՅԱն 17 տ., ապագա դեղագործ Կարո՞ղ է, արդյոք, հայ երիտասարդը մշտապես բնակվել Հայաստանից դուրս, և ի՞նչը կարող է երկրից հեռանալու պատճառ դառնալ£ Հարցումներին մասնակցած երիտասարդների գերակշռող մասը` շուրջ 75 %¬ը, գտնում է, որ չի կարող մշտապես բնակություն հաստատել այլ երկրում£ Պատճառները բազմազան են£ Մեր զրուցակիցների մեծ մասը գնահատում էր հատկապես ազատությունը, սահմանների ներսում Հայաստանի ազատ քաղաքացի լինելու գիտակցումը, և պաշտպանված լինելը£ Հայաստանի սահմաններից դուրս հոգեպես ճնշված, օտարների կողմից չհասկացված լինելու մտավախությունը և հայրենիքի կարոտը շատերին կստիպեն վերադառնալ` համոզված են գնալ չպատրաստվողները£ Հայրենիքը լքելու հիմնական պատճառ կարող լինել կարիքը և աշխատանք չգտնելու հիասթափությունը£ - Նացիստական տարրեր պետք չէ որոնել իմ խոսքերի մեջ£ Բոլոր դժվարություններով հանդերձ, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական վիճակը, թշնամի հարևաններ և մյուս բոլոր խնդիրները, ես սիրում եմ իմ երկիրը£ Հայաստանից հեռու չեմ կարող ապրել£ Կապրեմ ամենահեռավոր գյուղում, բայց չեմ գնա£ Ասում են` վերջինը լույսը հանգցնողն է. թող մնամ վերջինը, ճանապարհեմ բոլորին, բայց մնամ£ Ամալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 24 տ., լրագրող - Ոչինչ չի ստիպի հեռանալ Հայաստանից£ Երևի միայն կարիքը£ Եթե ընտանիքս գնա, ես էլ կգնամ ստիպված£ Ռուզաննա ՓԻԼՈՅԱՆ 16 տ., ապագա դեղագործ - Ես կնախընտրեի մի փոքր վատ պայմաններում ապրել, բայց մնալ իմ երկրում£ «Ձուկը միայն սեփական ջրում է իրեն լավ զգում»£ Այստեղ ամեն ինչ հարազատ է£ Օտարների մեջ շատ դժվար է բոլոր առումներով£ Էլեն ՂԱԶԱՐՅԱՆ 22 տ., թարգմանչուհի - Եթե դրսից լավ աշխատանքի առաջարկ լինի, կգնամ Հայաստանից` միայն վերադառնալու պայմանով, որովհետև սիրում եմ Հայաստանը£ Այստեղ աշխատանքով ապահովված լինելու դեպքում երկրից հեռանալու մասին չեմ մտածի£ Սարգիս ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 22 տ., ոսկերիչ - Կան թե° դրական, թե° բացասական երևույթներ, ինչպես ցանկացած երկրում£ Դա բնական է£ Իմ երկիրն է. այդքանով ամեն ինչ ասված է£ Այստեղ ինձ լիարժեք մարդ եմ զգում£ Բացասական եմ համարում մեր երկրում ուսումնական հաստատությունների հսկայական քանակությունը£ Ուսանողներն ավարտում են, և ոչ ոք նրանց աշխատանքով չի ապահովում£ Եթե յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռվեր աշխատել հենց իր մասնագիտությամբ, մեր երկիրն ավելի լուրջ հաջողությունների կհասներ£ Կցանկանայի մի փոքր լավատես լինեինք£ Բոլոր պետություններում խնդիրներ կան, բողոքելու փոխարեն փորձենք մեր հնարավորությունների սահմաններում քայլեր ձեռնարկել£ Աշխեն ԳՈՒԼՔԱՆՅԱՆ 20 տ., ապագա ֆինանսական ռիսկերի գնահատող - Լավ երևույթները շատ են, բոլորը չեմ կարող թվարկել£ Օրինակ` մեր հարուստ մշակույթը, որ ամբողջ աշխարհին է հայտնի£ Բացասական երևույթներից էլ նշեմ այն, որ այդ նույն մշակույթի կոթողների հարևանությամբ «քյաբաբանոցներ» են ծնվում£ Յանա ՇԱԽՐԱՄԱՆՅԱՆ 20 տ., ապագա լրագրող - Որպես դրական երևույթ նշեմ, որ մեր երկրում կրթությանը մեծ նշանակություն են տալիս£ Բացասական երևույթներից կառանձնացնեմ միջավայրի աղտոտվածությունը£ Մի փոքր էլ բողոքեմ մեր հայկական հեռուստաալիքներից£ Ամբողջ եթերը լցված է սերիալներով, որոնք միայն բթացնում են£ Գիտական ու մշակութային հաղորդումներին տեղ չեն տալիս£ Քնարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ 17 տ., ապագա հաշվապահ - Որպես բացասական երևույթ, առանձնացնեմ այն, որ մեր երիտասարդությունը շատ խոցելի է և անմիջապես ընդունում է դրսից եկող ցանկացած նորույթ` լինի դա դրական, թե բացասական£ Տգեղ երևույթ եմ համարում նաև այն, որ հայ աղջիկները դաջվածքներ են անում մարմնի տարբեր մասերում£ Դա հայեցի չէ£ Սեդա ՆԻԿՈՅԱՆ 22 տ., հոգեբան - Ո°չ, Հայաստանից հեռու չեմ ապրի£ Պանդխտությունն ազգին տանում է կործանման£ Հայի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանից դուրս հայերը նման են հյուրի£ Ընդմիշտ հեռանալ, կնշանակի, որ մենք սպանում ենք մեր հայրենիքի հանդեպ ունեցած զգացմունքները£ Նախ խոսեմ բացասական երևույթների մասին£ Հայաստանում անկում է ապրում ազգային գիտակցությունն ու կենսակերպը£ Իսկ դրական երևույթներ թեև կան, բայց այնքան չնչին են, որ դժվարանում եմ նշել£ Մանվել ԿՈՍՏԱՆԴՅԱՆ 25 տ., իրավաբան - Ավելի ճիշտ կլիներ, եթե հարցնեիք, թե ինչը կստիպեր ինձ մնալ Հայաստանում£ Կարող եմ ապրել Հայաստանից հեռու և պատրաստվում եմ գնալ£ Հայաստանն ինձ համար ընդամենը հայրենիք է, ուրիշ ոչինչ£ Ես արտասահմանում ապրել եմ, այնտեղ ամեն ինչ ավելի հեշտ է£ Մեզ մոտ երիտասարդների մասին ոչ ոք չի մտածում£ Աշխատանք չկա ընդհանրապես£ Ներկայանալ չցանկացող - Եթե լքեմ հայրենիքս, միայն ճանապարհորդելու և ավելի որակյալ կրթություն ստանալու նպատակով£ Մեզ մոտ կրթահամակարգն ունի իր բացասական կողմերը£ Պրակտիկ գիտելիքներ չենք ստանում, ԲՈՒՀ¬երում բացակայում է ԲՈՒՀ - գործատու կապը£ Անդրանիկ ԶԱՏԻԿՅԱՆ 20 տ., ապագա ակտուար - Դրական երևույթներից առաջնայինը մեր լավ վերաբերմունքն է օտարերկրացիների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ միմյանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը խիստ բացասական եմ համարում£ Բացասական երևույթներից է կաշառակերությունը, որը բարձր մակարդակի վրա է, դրամի արժեզրկումն ու գների աճը, ծանոթ¬բարեկամ հարաբերություններն աշխատաշուկայում£ Կրթության ոլորտում որակի անկում կա. շատ են կրթական տարբեր հաստատությունները, բայց շատ քիչ են լավ կադրերը£ Սաթենիկ ՍԱՐԳՍՅԱՆ 20 տ., ապագա ակտուար Ի՞նչ գիտենք մենք այսօր մեր մշակույթի մասին£ Դժբախտաբար, մակերեսային են այսօրվա երիտասարդության պատկերացումները մեր մշակութային արժեքների մասին £ Հարցվածների միայն 20 %¬ը ամբողջական պատկերացում ունի մեր մշակույթի մասին£ Իսկ էթնիկ մշակույթի մասին` ժողովրդական տոներ, երգեր, պարեր, խաղեր, ուտեստ, ծեսեր, բանահյուսություն և այլն, պատկերացում ունեն միայն մշակույթի հետ առնչություն ունեցող մասնագիտությունների տեր մարդիկ£ Մեր հարցումների մասնակիցները միանշանակ կողմ են ազգային արժեքների պահպանմանը` գտնելով, որ դրանք մեր ինքնության պահպանման ամենահզոր միջոցն են£ - Հայկական մշակույթի մասին կարող եմ ժամերով ու հպարտությամբ խոսել, որովհետև շատ քիչ ժողովուրդներ կան, որ ունեն իրենց մշակութային դեմքը և այն էլ գեղեցիկ դեմքը£ Ինձ համար հայկական մշակույթի ամենակատարյալ բնագավառը ժողովրդական մշակույթն է` հազարավոր տարիների հազարավոր սքանչելի արժեքների մի հսկայական շտեմարան, որի վերծանելն ու հասկանալը և° շատ հեշտ է, և° միաժամանակ շատ դժվար£ Մշակույթը ճիշտ ներկայացնելու ամենակարճ ուղին հայ ժողովրդի մտածողությունն ըմբռնելն է, դա թաքնված է մեծ տոներում, ծեսերում, որին պիտի հաղորդակից լինենք£ Մանան ԱՌԱՔԵԼՅԱՆ 24 տ., ազգագրագետ - Հայ ժողովուրդն ունի հազարամյակների մշակույթ, հարուստ մշակութային արժեքներ£ Միանշանակ կողմ եմ ազգային արժեքների պահպանմանը£ Դրանց շնորհիվ է ազգը պահպանում իր դեմքը և տարբերվում այլ ժողովուրդներից£ Մեր ամբողջ պատմությունն է հիմնված այդ արժեքների վրա£ Արսեն ԱՎԵՏԻՍՅԱՆ 20 տ., ապագա անասնաբույծ - Մեր մշակույթը հայության, մեր ինքնության, ազգային արժեքների պահպանման հիմնական միջոցն է եղել£ Ամբողջ աշխարհին հայտնի ենք մեր մշակույթով£ Ռուզաննա ՏՈՆՈՅԱՆ 27 տ., բանասեր - Շատ հարուստ մշակույթ ենք ունեցել£ Ամբողջ աշխարհին հայտնի ենք մեր խաչքարերով, գորգագործությամբ£ Հարուստ ավանդույթներ ունենք£ Մեր երկիրը, փոքրիկ տարածք ունենալով, աշխարհին միշտ ներկայացել է իր մշակույթով և քաղաքակրթությամբ£ Լիանա ՎԱՐԴԱՆՅԱՆ 22 տ., իրավագետ-մանկավարժ Անշուշտ, այսօր արդիական համարվող ու երիտասարդներին հուզող հարցերի շարքում չէինք կարող չանդրադառնալ հայ¬թուրքական և հայ¬ադրբեջանական հարաբերություններին£ Արդյո՞ք հայ երիտասարդը երբևէ կարող է բարեկամանալ մեր հարևանների հետ£ Հարցումներին մասնակցած երիտասարդների մեծամասնությունը` 70 %¬ը, մերժողական է տրամադրված թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ և գտնում է, որ նույնիսկ պետական մակարդակով հարաբերությունների կարգավորման դեպքում հնարավոր չէ բարեկամանալ, քանի որ մենք թուրքերի և ադրբեջան ցիների հետ գեներով եկած թշնամի ենք£ Ըստ նրանց` ոչինչ հնարավոր չի լինի փոխել և ցանկություն էլ չկա փոխելու կամ բարեկամանալու նրանց հետ£ Երիտասարդների 30 %¬ը համեմատաբար հանդուրժողական է տրամադրված իրենց հասակակից թուրքերի նկատմամբ` գտնելով, որ նրանք չպետք է պատասխան տան իրենց պապերի գործած ոճիրի համար£ Բավական է միայն նրանց կողմից այդ փաստի ընդունումը և միգուցե հնարավոր լինի նրանց հետ բարեկամանալ£ - Եթե Թուրքիան չընդունի իր գործած ոճիրը, երբեք չեմ ցանկանա բարեկամանալ նրանց հետ£ Ընդունելու դեպքում` հնարավոր է£ Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ 14 տ., դպրոցական - Մեր հարաբերությունները միգուցե կարգավորվեն փոխհամաձայնության և զիջումների գնալու դեպքում£ Չեմ դժգոհի բարեկամանալուց, սակայն դա չի նշանակում մոռանալ անցյալը£ Բայց հարևաններ ենք, միգուցե հաշտվենք ու համագործակցենք£ Աշխեն ԲԱԴԱԼՅԱՆ 23 տ., տնտեսագետ - Հնարավոր է, որ մի օր կարգավորվեն հայ¬թուրքական և հայ¬ադրբեջանական հարաբերությունները, բայց նույնիսկ այդ դեպքում չենք բարեկամանա£ Արթուր ԵՂԻԿՅԱՆ. 15 տ. - Ոմանք մտածում են` այդ հարաբերությունների կարգավորումով ամեն ինչ լավ կլինի, իրականում ավելի վատ կարող է լինել£ Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. 16 տ. - Չեմ կարծում, որ այդ հարաբերությունները երբևէ կարգավորվեն£ 95 տարի է հայկական հարցը լուծում չի ստացել և չի էլ ստանա£ Սաթենիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ 20 տ., աշխարհագրագետ - Թշնամությունը մեր և թուրքերի արյան մեջ է£ Մենք իրար չենք ների երբեք£ Սահմանը չի բացվելու£ Թուրքերի վարած քաղաքականությունը հիմնված է խաբեության վրա£ Էլեն ՂԱԶԱՐՅԱՆ 22 տ., թարգմանչուհի - Թուրքերը պետք է ընդունեն իրենց գործած ոճիրը և կընդունեն մի օր£ Բայց նույնիսկ այդ դեպքում չեմ բարեկամանա£ Նարինե ՍԻՐԵԿԱՆՅԱՆ. 14 տ. Եթե միայն այս կարծիքն ունենային նաև Թուրքիայում արկածախնդրություն որոնողները...

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ