Արքայական երեկոներ


Վայելած միջազգային բարձր վարկանիշը Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար` Չարլզ Դյութուա) առաջին անգամ իր կենդանի կատարումներին հաղորդակց վող հայաստանցի երաժշտասերների հոծ բազմության համար հավաստեց մեր անվանի երաժիշտների ներգրավմամբ կայացած երկու բազմազան համերգային ելույթներով£ «Երևանյան հեռանկար ներ» վերանվանմամբ իր 11¬րդ մեկնարկը ազդարարող «XXI¬ի հեռանկարներ» միջազգային երաժշտափառատոնի (գեղ. ղեկավար` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) առաջին իսկ ակորդներից «Արամ Խաչատրյան» համերգասրահի երջանիկ ունկնդիրը կախարդվեց Չայկովսկու դաշնամուրային թիվ 1 կոնցերտի իրական թովչանքով£ «Կուրացնող վիրտուոզության և ահարկու ուժի տեր» մեծահամբավ դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենակատարությամբ մատուցվող հանրածանոթ երաժշտակտավը բացառիկ հնչողություն էր ձեռք բերել դժվարին մրցույթով այս եզակի նվագախմբի կազմում հանդես գալու պատվին արժանացած, անհատապես սեփական կատարողական վարպետությունը հավաստած 8 տասնյակից ավելի տաղանդաշատ երաժիշտների ներդաշնակ նվագակցությամբ£ Իր հարուստ կենսափորձով դյուրությամբ ղեկավարում էր կատարման ողջ ընթացքը առաջին անգամ այս երաժշտախմբի դիրիժորական վահանակի մոտ կանգնած ՀՊՖՆ¬ի գեղարվես տական 10-ամյա ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը` փայլուն տիրապետելով հնչեցվող ծավալուն ստեղծագործություններին առանց «երաժշտական տեքստի» միջնորդության£ Երբ միջնարարին փորձեցի մեր ՀՊՖՆ¬ի մի քանի շնորհաշատ երաժիշտների նրբահմուտ ընկալմամբ վերծանել թագավորական նվագախմբի կատարողական արվեստի հուժկու ներգործության մասնագիտական գաղտնիքը, եզոպոսյան պատասխան ստացա` ծննդավայրը £ Լինելով ակտիվ ունկնդիրը մեզանում կազմակերպվող ամենատարբեր համերգների, ինքս եմ լրացնում փակագծային ասելիքը` արքայական վերաբերմունքով` կարելի է բարձր արվեստի փառահեղ հաղթանակի անպարտելիությունն ապահովել£ Իրենց կատարողական հրաշալի տեխնիկայով մեզ հիպնոսած այս երաժշտախմբի անդամներն ունեն ոչ միայն հուսալի գործիքներ ու փորձառու ղեկավարներ, այլև սեփական ձայնագրման ստուդիա, հաճախակի շրջագայելու ու տարատեսակ սոցիալ-հասարակական հիմնախնդիրների հաղթահարմանը մասնակցելու լայն հնարավորություններ£ Որպես միջազգային նվագախումբ 1946¬ին հիմնադրված թագավորականը վերջին 5 տարիներին հյուրախաղեր է անցկացրել երեսունից ավելի երկրներում£ Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիայի տպավորությանը հաջորդ երեկո Օպերայինում գումարվեց Հասմիկ Պապյանի ու Բարսեղ Թումանյանի անզուգական երգեցողությունը այս նվագախմբի կենդանացրած երաժշտահենքով£ «Տարվա եվրոպացի երաժիշտ» Գժեգոժ Նովակի դիրիժորությամբ նույնքան հարթ ու սահուն, որքան` Էդուարդ Թոփչյանի£ Եվ Վերդիի, Ռոսինիի, Հալևի ու Գունոյի սքանչելի օպերաներից ծաղկաքաղված արիաները, Ֆիլիպի ու Ելիզավետայի սոպրանո-բաս ներշնչված զուգերգը («Դոն Կառլոս»), Մեֆիստոֆելի քառյակները («Ֆաուստ») օդը լցնում էին մարդկային ձայնի հոգեպարար ելևէջներով£ Համաշխարհային երաժշտական մտքի հանճարի անգերազանցելի փայլատակումները փոխանցվեցին ապա 170¬ամյա Չայկովսկու պոլոնեզի («Եվգենի Օնեգին») և թիվ 4 սիմֆոնիայի նվագախմբային կատարումներին£ Ներաշխարհդ աննախադեպ հարստացրած արքայական երաժշտաերեկոներն արժևորելիս պարզ եզրակացության ես հանգում£ Մեր այն արվեստագետները, որոնք իրենց ստեղծագործական նկարագիրը գունեղացնելու լծակներ են գտնում արտերկրում, ամենևին չեն զիջում հռչակավոր օտարներին£ Իրենց պատկառելի ներուժով էլ օրավուր առավել պահանջված են դառնում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում ու թատրոններում£ Տագնապդ հայ արդի երաժշտարվեստի անփառունակ վաղվա համար խորանում է, երբ մտերմիկ զրույցի ես բռնվում Ժնևում լիարժեք ստեղծագործական բերկրանք գտած Վարդուհի Խաչատրյանի (մեցո¬սոպրանո)` «Վերադարձի» միջազգային երաժշտական փառատոնի առաջին հյուրի հետ£ Թագավորական նվագախմբի բացառիկ համերգով հրապուրված` ցավոք, զրկվում ես 11 միջազգային մրցույթներում հաղթած գեղանի երգչուհու երգարվեստին անմիջականորեն հաղորդակցվելուց «Օպերային դիմակներ» բազմաբովանդակ ծրագրով, որում ներառված էին օտարներին հմայած տղամարդու նրա դերերգերը£ Բայց նոր իրական հիմք ես ունենում ձևավորված կարծիքիդ անսխալականությանն ի նպաստ£ Եթե նրանց նկատմամբ արքայական մշտակայուն վերաբերմունք ցուցաբերվի պետության կողմից, ստիպված չեն լինի հայրենիքից դուրս ինքնարտահայտման պատշաճ լծակներ որոնել£ Եվ մեր հոգևոր վատնվող հարստությունը կբազմապատկվեր` շենացնելով մեր խարխլվող հողն ու ջուրը մարդկային հզոր մտքի համերաշխ արարչագործության երանելի արգասիքներով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ