«Ապագայի դեսպանները»


2007¬ին Աստանայում իր աննախադեպ առաքելության կարևորությամբ (երբեմնի ԽՍՀՄ տարածքում փլուզումից հետո ծայր առած հակամարտությունների կասեցման անհետաձգելի գործընթացում) խաղաղ համակեցության ռեալ հույսեր արթնացրած ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը 2010¬ի համերգային շրջագայության հերթական հանգրվան էր գտել «Արամ Խաչատրյան» համերգասրահում£ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայերիս կողմից անչափ սիրված Վլադիմիր Սպիվակովի բազմահմուտ ղեկավարությամբ ու ԱՊՀ երկրների մասնակից պետություն ների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նյութական աջակցությամբ 12 երկրներից մրցույթով ընտրված հարյուրից ավելի շնորհալի երաժիշտ կատարողներ, համադաշն մեկտեղվելով բարձր երաժշտության մտերմացնող զորությամբ, նախնիներից ժառանգած թշնամանքի դեմ էին մաքառում£ Մեծ Հայրենականում վերջիններիս տարած հաղթանակի 65-ամյակին ձոնելով իրենց համերգաշարը` ջանում էին սեփական խաղաղ միասնության երաժշտական դաշինքով հավատընծա դարձնել նոր հաղթանակի ռեալականությունը£ Հիմնադրամի համանախագահ Միխայիլ Շվիդկոյի հակիրճ գնահատությամբ` նախապես խորին ակնածանքի պարարտ հող ստեղծվեց լեփ¬լեցուն սրահում£ ՀՀ նախագահի ներկայությունը շեշտադրեց պաշտոնական լուրջ դիրքորոշումն այս նախաձեռնության հանդեպ£ Սպիվակովի սատարող հայրական առաջնորդությամբ երիտասարդները նույն նվիրումով հնչեցրին հանրածանոթ երաժշտակտավներից ձևավորված երկացանկը, ինչ որ Նյու Յորքում (ՄԱԿ¬ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում) և Փարիզում (ՅՈՒՆԵՍԿՕ¬ի շտաբ-կայանում), Աշխաբադում և Բաքվում£ Առաջին կատարմամբ յուրովի նշանավորելով Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90¬րդ տարեդարձը` ալեզարդ կոմպոզիտորի «Տոնական նախերգանքով» ի սկզբանե ջերմ մթնոլորտ ստեղծեցին£ Բարձր հնչողությունը խթանելով բելառուս երգչուհի Ակսանա Վոլկովայի (մեցո¬սոպրանո) Դալիլայի («Սամսոն և Դալիլա») ու Կարմենի («Կարմեն») դերերգերի£ Երեկոյի հայտնությունը դարձած Ֆեն Նինի ջութակի տաղանդավոր մենանվագով տպավորված Պագանինիի թիվ 1 կոնցերտից սահուն անցնելով Չայկովսկու «Շչելկունչիկ» և «Կարապի լիճ» բալետներից ընտրված տարազգի պարերին` ակնհայտ հարգանքով տարբեր ժողովուրդների մշակույթներին£ Իրավացի է, անշուշտ, Վլադիմիր Սպիվակովը. «Մշակույթը միակ առողջ կենսամիջավայրն է, որում իրապես են միավորվում մարդիկ, միմյանց հասկանալով ու լսելով բարեկամանում, և այս երիտասարդները մեր պայծառ Ապագայի դեսպանները դառնալու բոլոր նախադրյալներն ունեն»£ Միջպետական քաղաքական դաշինքի ամրապնդմամբ, անկասկած, կարելի կլինի Լույսի, Բարու և Սիրո նոր հաղթանակ կռել£ Այս մասին տարփողեցին այլազգի երիտասարդները նաև երեկ, Մոսկվայում, կիևյան մենահամերգից հետո£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ