Իսկ ոստիկանուհին լպիրշ քմծիծաղեց


Սակավ է պատահում, որ մայիսը հեղձուցիչ շոգով խեղդի երևանցիներին£ Սակայն 2010 թվի մայիսյան որոշ օրեր այդպիսին էին£ Եվ այսպես, մայիսյան կիզիչ արևի տակ երկար հերթ էր գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի աստիճանների վրա£ Հերթի կանգնածներն անհամբեր սպասում էին, թե երբ է երկժամյա ընդմիջումը վերջանալու, որպեսզի ներս մտնելու թույլտվություն ստանան£ Վերջապես դուռը բացվեց, և ես, արդեն իններորդ անգամ, մեծ դժվարությամբ բարձրանալով չորրորդ հարկ, մտա այն սրահը, որտեղ հավաքվածները մշտապես հուսակտոր հայացքներով սպասում են իրենց բախտի բերմանը£ Ոստիկանուհին ներս մտավ քսանչորս րոպե ուշացումով և առանց ներողություն խնդրելու` արհամարհական ու կոպիտ տոնով ինչ¬որ կարգադրություն արեց£ Նորից մերժվեցի. բժշկական տեղեկանքի ժամկետանց (վեց օրվա տարբերությամբ) լինելու պատճառով£ Երբ ասացի, որ այդ տեղեկանքն ինձ ետ էր վերադարձված մեկ ամիս առաջ, նա զայրացած դիմեց սրահում նստած ամբոխին. - Որի՞դ ենք բժշկական տեղեկանք ետ տվել£ Պատասխանը քառ լռությունն էր£ Աշխարհի ոչ մի նորմալ երկրում անձնագիր ստանալու համար բժշկական և բնակության վայրից տեղեկանքներ չեն պահանջվում£ Կուզեի իմանալ, ո՞ր ապուշն է այդ օրենքը հնարել և ժամկետ էլ ավելացրել… Անգամ չի հասկացել, որ երկու դեպքում էլ նշանակում է հալածանք անձի նկատմամբ` հիվանդի (ինչպիսի հիվանդությամբ էլ տառապելիս լինի) և անհասցե անօթևանի£ Մի՞թե կարելի է յոթանասումեկ տարեկան անձին հարկադրել մեկ տարվա մեջ երկու անգամ հերթեր կանգնել պոլիկլինիկայի բոլոր բաժանմունքների դռների առաջ£ Ես կարծում եմ, որ սա արված է միտումնավոր` քաշքշուկ ստեղծելու համար£ - Նորմալ պայմաններում ինձ պետք է որ պատվավոր քաղաքացու կոչում տային,¬ ասացի ոստիկանուհուն£ Վերջինս լպիրշ քմծիծաղ տվեց£ Պետին դիմելն ավելորդ էր, քանի որ մեկ անգամ հանդիպել էի հետը և լրիվ հիասթափվել… Երբ ներկայացա, որպես ոչ շարքային անձ, նա շատ ինքնագոհ` համոզված, որ իմաստուն միտք է արտահայտում, ասաց. «Ինձ համար բոլորը հավասար են»£ Այս մտքի հեղինակը գիտի՞, արդյոք, որ ոչ մի անձ մյուսին նման կամ հավասար չէ£ Գիտի՞, արդյոք, որ պատվավոր քաղաքացու կոչումով անձնագիր է հատկացվում եզակի անհատներին£ Իսկ եթե գիտի, ապա ո՞ւմ է հանձնում նման անձնագիր. ինչ¬որ սպորտսմենի՞, դերասանի՞, թե՞ երգչուհու… Ծնողներս մանկուց (Վանի ջարդերից մազապուրծ փախած) ապրել են Երևանում£ Ես ծնվել եմ Երևանում և մինչև հասուն տարիքս ապրել այնտեղ£ Ավարտել եմ չորս համալսարան£ Գիտական կոչում ունեմ փիլիսոփայությունից£ Աշխարհում առաջին գիտնականն եմ տիեզերագիտության մեջ£ Բուժում եմ ավանդական բժշկության կողմից անբուժելի համարված մի շարք հիվանդություններ£ Բազմաժանր ու բազմալեզու տաղանդավոր գրող եմ£ Հմուտ հոգեբան, սոցիոլոգ, լեզվաբան, պատենտագետ, երգահան եմ և այլն£ Երևանում աշխատանքային վերջին վայրերս են Երևանի պետական համալասարանը, Հոգեբանության և սոցիոլոգիայի, Իրավաբանության և տնտեսագիտության համալսարանները£ Վերջինում դասավանդում եմ ցայսօր£ Ժողովրդիս մաղթում եմ համբերություն և հույս` շուտով ունենալու իմաստուն, լայն մտահորիզոնի տեր, կիրթ կառավարողներ£ Ամե°ն…

Հասմիկ ԺԱՄԿՈՉՅԱՆ