Արեգակնային փոթորիկները քաոսի կվերածեն մարդկանց մոլորակը


Երկիր մոլորակի վերաբերյալ գիտնականների հերթական կանխատեսումները բոլորովին լավատեսական չեն£ Ըստ դրանց` 2013 թ. Արեգակից զանգվածային բռնկումները կարող են իսկական քաոս ստեղծել£ Մասնավորապես, համատարած կերպով շարքից դուրս է գալու արբանյակային կապը£ ՆԱՍԱ¬ի հաշվարկների համաձայն` 1-2 տարվա ընթացքում արեգակնային ակտիվությունն իր բարձրակետին է հասնելու, և գլխավոր աստղի վրա առաջացող ճառագայթման շատ բարձր մակարդակը չի կարող իր անդրադարձը չունենալ Երկրի մագնիսական միջավայրի վրա£ Արդյունքում` ողջ աշխարհում սպասվում է էլեկտրացանցերի խաթարումներ` մի քանի ժամից մինչև մի քանի ամիս տևողությամբ£ Իսկ դա լուրջ սպառնալիք է. առանց տեխնիկայի նվաճումների իր կյանքը չպատկերացնող մարդն այդպիսով ստիպվելու է անորոշ ժամանակով զրկվել թե° հեռակապից, թե° փոխադրամիջոցներից£ Ուսումնասիրությունները կատարվել են 11 տարվա ընթացքում£ Այս պահին որոշակի հանդարտություն է արձանագրվել, սակայն դա հանգիստ է` իսկական փոթորկից առաջ£ Արևի մակերեսից պոկվելիք կրակի օղակներն հավասարազոր կլինեն 100 ջրածնային ռումբի հզորության£ Եթե դրանց ավերիչ ուժը Երկրին հասնի` այստեղ անխուսափելի կլինեն տնտեսության հսկայական կորուստները£ Մասնագետների հաշվարկներով` դրանք 20 անգամ կգերազանցեն «Կատրին» փոթորկի հասցրած վնասները£ Հիշեցնենք, որ բռնկումների առումով Արեգակի «պոռթկումներն» առարկայական էին այս ամռանը£ ՆԱՍԱ¬ի աստղագետներն արեգակնային համակարգի գլխավոր աստղի վրա մոլեկուլա -ատոմային քայքայման հզոր բռնկումներ արձանագրեցին£ Սպասվում էր, որ այդ ցունամիները մագնիսական փոթորիկներ կառաջացնեն և Հարավային ու Հյուսիսային բևեռներում կմեծացնեն փայլատակումների հզորությունը£ Նախազգուշացվում էր նաև աշխարհով մեկ կապի ու էներգամատակարարման համակարգերի, արբանյակների հնարավոր խաթարումների մասին£ Բարեբախտա բար, այդ ամենը տեղի չունեցավ£ Գուցե 2013¬ի՞ն էլ Արեգակը բարեհաճ գտնվի մարդկության հանդեպ£