Ամեն օրինագիծ չէ, որ օրենք դառնա


Միացյալ Նահանգների Սենատն ուղեփակել է օրենքի մի նախագիծ, որը չեղյալ էր հայտարարել գործող օրենքի կարևոր մի պահանջը£ Ներկայումս ամերիկյան բանակում ծառայող համասեռամոլները (թե° կանայք, թե° տղամարդիկ) պարտավոր են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումները£ 1993 թ. ԱՄՆ¬ի բանակում այսպես կոչված սեռական փոքրամասնությունները կարող են զինծառայության անցնել` սակայն հրամանատարներից ու ծառայակիցներից թաքցնելով իրենց նմանատիպ հակումները. հակառակ դեպքում նրանք ազատ են արձակվում£ Սակայն այս կարգի դեմ տարիներ շարունակ պայքարողներն ահա, որպես իրենց նկրտումների վավերագիր, օրինափոխ նախագիծ են ներկայացրել, որը հակադրումն է գործող կարգի£ Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը` անցյալ շաբաթ անցկացված քվեարկության ընթացքում 43 սենատոր «դեմ» է արտահայտվել առաջարկվող նորամուծությանը£ Ընդ որում` ոչ միայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները (ինչպես սպասվում էր), այլև մի քանի դեմոկրատներ£ Այսուհանդերձ, այդ հարցը կարող է ապագայում վերստին քննարկման ներկայացվել£ Բայց սեռական փոքրամասնության շահերի պաշտպանները մտավախություն ունեն, որ 2010 թ. նոյեմբերին Կոնգրեսում կայանալիք ընտրություններից հետո Դեմոկրատական կուսակցությունը Սենատում տեղեր կկորցնի, ու ավելի կբարդանա գործող օրենքը փոփոխելը£ AP¬ն նաև տեղեկացրել է, որ դեմոկրատների մշակած օրինագծում պահանջ կա` պաշտպանական կարիքների համար 726 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ£ Ընդ որում, այդ գումարի մի մասով պետք է բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը£