Բռնի մահացությունների առաջատարը


Երիտասարդության շրջանում սպանությունների քանակով Եվրոպայում Ռուսաստանն առաջին տեղում է. այս են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած հետազոտական արդյունքները£ Ըստ այդ տվյալների` 10-29 տարեկան յուրաքանչյուր 100 հազար ռուսաստանցու «բաժին է ընկնում» 15,85 բռնի մահվան դեպք£ Այս առումով ՌԴ¬ին քիչ են զիջում Ալբանիան (11,20) և Ղազախստանը (10,66)£ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Գերմանիայում, Հայաստանում և Ավստրիայում£ Երիտասարդության շրջանում սառը զենքի օգտագործմամբ բռնությունների ու հանցագործությունների կանխմանը նվիրված զեկույցն արձանագրում է, որ Եվրոպայում տարեկան 15 հազար երիտասարդ է սպանվում£ Ընդ որում, ամեն 10 սպանություններից 4¬ը կատարվում է սառը զենքի գործադրմամբ£ Հանցագործների 80 %¬ը տղամարդիկ են£ Հարցումներն ի հայտ են բերել ևս մեկ օրինաչափություն. հանցագործություն կատարող երիտասարդների 90 %¬ը սոցիալապես անապահով ընտանիքներից են£