Պատգամավորն էլ «վերին արտի ցորեն չէ»


Լիտվայի Սեյմն անձեռնմխելիությունից զրկել է Ժողովրդական վերածնունդ կուսակցության անդամ, պատգամավոր Վինցաս Բաբիլյուսին, ով ամիսներ առաջ ձերբակալվել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար (հաղորդել է Delfi.lt¬ն)£ Այդ որոշմանը կողմ է քվեարկել 86, դեմ` 2 պատգամավոր. 4¬ը ձեռնպահ են մնացել£ Վիլնյուս-Կաունաս մայրուղում նա մեքենան վարել է 165 կմ/ժամ արագությամբ, մինչդեռ այդ հատվածում առավելագույն արագություն է սահմանված 100 կմ/ժամ արագությունը£ Պատգամավորն արդարացել է, թե շտապում էր ատամնաբույժի մոտ£ Հիմա նրան սպառնում է 1000-1500 լիտ (380-570 դոլար) տուգանք և 3 ամսով մեքենա վարելու արգելանք£ Չի բացառվում նաև 7-օրյա կալանքը£ Կարգազանց պատգամավորը կատարվածի համար ներողություն է խնդրել գործընկերներից և հայտարարել է, որ «պատրաստ է պատասխան տալ օրենքով»£ Ինչո՞վ է հետաքրքիր այս լուրը. ակամա զուգահեռում ես մեր իրականության հետ£ Մրցարշավորդի արագությամբ մեր ծանրաբեռն փողոցներով սուրացող թեկուզ մի թիկնապահի (էլ չասենք` պատգամավորի կամ օլիգարխի) փորձիր կարգի հրավիրել£ Նույնիսկ կողքից ընթացող մեքենաներին ու մարդկանց վնասելու պարագայում ինչպե՞ս են վարվում նրանք և կարգուկանոնի պահապանները£ Լավագույն դեպքում, եթե խղճի մի կայծ արթնանա` իրենց վնասած մեքենան կնորոգեն կամ բուժման ծախսեր կտան£ Դե, իհարկե` կատարվածը չգրանցելու պայմանով£